ՌՖՄ-ի պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը խոսել է արտասահմանյան ակումբներում հանդես եկող ռուս ֆուտբոլիստների հեռանկարների մասին։
«Ռուս ֆուտբոլիստները ռուսական անձնագրերի պատճառով կվաճառվե՞ն եվրոպական ակումբների կողմից: Բարդ իրավիճակ է։
Առայժմ մեր խաղացողներին պարզապես կարող են նստեցնել պահեստայինների նստարանին, որպեսզի սպասեն և հասկանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Ես պարտավորություն չեմ ստանձնում խոսել վերջնական որոշումների մասին, բայց ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի»,- Sport24-ի թղթակից Տիգրան Հարությունյանին տված հարցազրույցում ասել է Կոլոսկովը։