ՌՖՄ-ի պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը գնահատել է ռուսական սպորտի լիակատար մեկուսացման հնարավորությունը։
«Ցավոք, ամեն ինչ հնարավոր է: Բայց լիակատար մեկուսացման պատճառ չկա։ Ես չեմ կարող խոսել ամբողջ սպորտի անունից, բայց լսեցի ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, ով կոչ էր անում հետաձգել և չեղարկել է մրցումները Ռուսաստանում: Որոշ ֆեդերացիաներ արդեն կատարել են այս առաջարկությունը:
Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա իրավիճակը դեռ նորմալ է, աշխատանքային։ Մեկուսացումը՝ ՖԻՖԱ-ից ՌՖՄ-ի հեռացումն է․ այդ պահին ոչինչ դրան չի տանում, հիմքեր չկան։ ՖԻՖԱ-ն դեռ որոշում չի կայացրել։
Ռուսաստանի հավաքականին աշխարհի առաջնության մասնակիցների թվից բացառելու համար անհրաժեշտ է, որ ՌՖՄ-ն խախտի ՖԻՖԱ-ի կանոններն ու նորմերը։ Այս մասին գրված է կանոնակարգում. այսօր նման խախտումներ չկան»,- Sport24-ի թղթակից Տիգրան Հարությունյանին տված հարցազրույցում ասել է Կոլոսկովը։