Չեխիայի հավաքականը հրաժարվել է Ռուսաստանի ընտրանու դեմ խաղալ փլեյ-օֆֆի մրցաշարում՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Ավելի վաղ Լեհաստանի և Շվեդիայի հավաքականները հայտարարել էին Ռուսաստանի հավաքականի հետ խաղալուց հրաժարվելու մասին։
Ռուսաստանի և Լեհաստանի, ինչպես նաև Չեխիայի և Շվեդիայի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնություն դուրս գալու փլեյ-օֆֆ մրցաշարի կիսաեզրափակիչները պետք է անցկացվեն մարտի 24-ին։ Զույգերի հաղթողները կհանդիպեն եզրափակիչում՝ մարտի 29-ին։ Ռուսաստանի համար երկու հանդիպումներն էլ նախատեսված էին Մոսկվայում։
Երեկ Լեհաստանի հավաքականը հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից, հետո նույնը արեց Շվեդիայի հավաքականը։