«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ իսպանական ակումբից։
Ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Իսակը առաջարկ է ստացել նաև Լոնդոնի «Արսենալից»: Սակայն 22-ամյա շվեդը չի ցանկանում լքել Իսպանիան ու տեղափոխվել Անգլիա։
Transfermarkt-ը Իսակի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: