«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրեց ակումբի հերթական նորեկին։
Այս անգամ ակումբի շարքերն է համալրել 21-ամյա դարպասապահ Արթուր Միրոյանը։ Վերջինս նախկինում հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» և «Ուրարտուի» երկրորդ թիմերում, ինչպես նաև «Լեռնային Արցախում»։