«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկի հետ, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
Դրանից հետո Ռանգնիկը երկու տարի կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդատու: Մասնագետը կազդի նոր մարզչի նշանակման, պայմանագրերի երկարաձգման և այլ որոշումների վրա:
Մոտ ժամանակներս «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես կհայտարարի Ռանգնիկի տեղափոխության մասին, ով կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս գլխավորում է Մայքլ Կարիկը։ Սպասվում է, որ նա և մնացած մարզիչները կմնան ակումբում և կընդգրկվեն Ռանգնիկի շտաբում։
Նշենք, որ գերմանացին Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման հարցերով բաժնի ղեկավարն է։ Պաշտոնապես երկաթուղայինները դեռ չեն հայտարարել նրա հեռանալու մասին։
























































