ՊՍԺ-ի նախկին խաղացող Ժերոմ Ռոտենը քննադատել է փարիզցիների մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքը։
«Վերջին 8 հանդիպումներում ՊՍԺ-ն լավ հանդես չի եկել ամբողջ 90 րոպեների ընթացքում։ Մի փոքր բացառում եմ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը, բայց «Բրյուգեի», «Լիոնի», «Ռենի», «Անժերի», «Լայպցիգի», «Մարսելի» հետ խաղերում ինչ-որ բան պակասում էր։ Պարզ չէ, թե ինչպիսի խաղ է ցանկանում տեսնել Պոչետինոն։
Երբ Պոչետինոն առաջին անգամ եկավ, ես նրա պահով կասկած չունեի։ Իսկ հիմա դրանք շատ են։ Անհասկանալի է մամուլի հետ նրա շփվելը, բայց ամենից առաջ՝ իր խաղային սկզբունքները, թե ինչպիսի խաղ է ուզում ցուցադրել։ Մենք չգիտենք, թե դա ուր կտանի։
Նա ասում է, որ ամեն ինչ լավ է, որ թիմն առաջ է գնում։ Բայց ոչ մի առաջընթաց չկա, պարոն Պոչետինո, այլ կա միայն հետընթաց»,- մեջբերում է Ռոտենին RMC Sport-ը:
























































