Լոնդոնի «Չելսիի» ղեկավարության դիտակետում է հայտնվել «Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս դե Լիգտը, հայտնում է Eurosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արիստոկրատները» 22-ամյա հոլանդացուն համարում են ակումբի առաջնահերթ տրանսֆերային նպատակ։
Անտոնիո Ռուդիգերը, որի պայմանագիրը լրանում է 2022 թվականի ամռանը, կարող է լքել լոնդոնյան թիմի ճամբարը, ուստի ամռանը ակումբին անհրաժեշտ կլինի դե Լիգտը։
Ճիշտ է, Մաթիասին ձեռք բերելը հեշտ չի լինի, քանի որ նա գտնվում է նաև կատալոնական «Բարսելոնայի» նշանառության տակ, որի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում ֆուտբոլիստի գործակալի հետ։
























































