«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը այս գիշեր պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ռոնալդ Կումանի հեռացման մասին։
«Բարսելոնայի» արդեն նախկին մարզիչը խոշոր փոխհատուցում կստանա զբաղեցրած պաշտոնից վաղաժամ հեռանալու համար։
El Pais-ի փոխանցմամբ՝ խոսքը 12 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման մասին է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին մոտ ժամանակներս կգլխավորի «Բարսելոնան»։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ կատալոնացիների նախկին խաղացողը համաձայնել է գլխավորել թիմը։
























































