«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն Լա լիգայի 11-րդ տուրում «Ռայո Վալեկանոյին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո կիսվել է իր տպավորություններով։
«Բոլորս ուզում ենք շտկել իրավիճակը։ Գիտենք, որ դա ի զորու ենք անել միայն մենք։
Պիտի բոլորս համախմբված լինենք, մենք պարտավոր ենք «Բարսելոնային» վերադարձնել բարձունքին՝ իր արժանի տեղը»,- Կոուտինյոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































