ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Լրագրողի տեղեկացմամբ՝ ֆրանսիացին արդեն պայմանագիր ունի մադրիդյան ակումբի հետ։ Նշվում է, որ նա այն կարող է ստորագրել փետրվարից ոչ շուտ։ Կիլիանն արդեն վերջնական որոշում է կայացրել և հազիվ թե մտափոխվի։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտ։ Այդ կերպ, նա «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք՝ Կիլիանը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։
























































