Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը:
Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի խաղարկությունում կայացավ մեկ հանդիպում:
Թիմերը խաղը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Քոբի Բրայանտի:
«Արագածը» 95-86 հաշվով առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Թևին Քամինգսը: Վերջինս վաստակեց 21 միավոր, 9 անգամ տիրեց օղակից հետ եկած գնդակին ու իրականացրեց 14 ասիսթ: