«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման «Արարատի» հետ այսօր կայացած խաղից առաջ ստացել է ՀՊԼ-ի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Լիման սեպտեմբերին կայացած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Նա առաջ է անցել «Նոայի» և «Փյունիկի» դարպասապահներ Գրիգորի Մաթեւոսյանից ու Ստանիսլավ Բուչնեւից, ինչպես նաեւ՝ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանից։
Հիշեցնենք՝ Լիման գոլի հեղինակ է դարձել նաև «Արարատի» հետ այսօրվա խաղում, իսկ «Արարատ-Արմենիան» 3-0 հաշվով հաղթանակ է տարել ու ամրապնդվել առաջին տեղում: