«Բավարիայի» նախկին հարձակվող Սանդրո Վագները նշել է այս տարվա «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին:
Նրա կարծիքով, «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին պետք է դառնա հեղինակավոր մրցանակի դափնեկիրը:
«Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակին»: Կյելինին պետք է ստանա այն այս տարի, դա ակնհայտ է: Երկրորդ թեկնածուն Ռոբերտ Լեւանդովսկին է, իսկ Մեսսին․․․զրո տոկոս», — մեջբերում է Վագներին DAZN-ը:
Ավելի վաղ «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին նշել է, թե ում կտար ինքը «Ոսկե գնդակը»։ Մանրամասներն՝ այստեղ։























































