«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին նշել է, թե ում կտար ինքը «Ոսկե գնդակը»։
«Լևանդովսկին արժանի է մրցանակը ստանալուն։ Նա իր խաղով է արժանացել, որպեսզի հաղթող ճանաչվի։ Ռոբերտը բավականին շատ գոլեր է խփել և ռեկորդներ գրանցել։
Իմ կարծիքով մրցանակին կտիրանա Լեո Մեսին, բայց ես այն կհանձնեի Լևանդովսկուն»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում marca-ն։