«Ատալանտան» նոր երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի թիմի գերմանացի կիսապաշտպան Ռոբին Գոսենսին, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2023 թ-ը:
27-ամյա ֆուտբոլիստը Բերգամո է տեղափոխվել 2017 թ-ին՝ «Հերակլեսից»: Գոսենսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո:
Նոր մրցաշրջանում անցկացրած 5 խաղում գերմանացին դարձել է 1 գոլի հեղինակ: