VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում այսօր ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։
Հյուրերը հաղթեցին 2-0 հաշվով․ հանդիպման 31-րդ րոպեին աչքի ընկավ Յակուբա Սիլուեն։ Իսկ խաղավեջում՝ մրցավարի կողմից ավելացված երրորդ րոպեին, իր թիմի երկրորդ գնդակը խփեց Իսա Ալիուն։
Այս խաղից հետո տանտերերը ոչ մի միավոր դեռ չեն վաստակել և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին՝ 10-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 18 միավորով կիսում են 1-2 հորիզոնականը «Արարատ-Արմենիայի» հետ, որն իր խաղն այս տուրում դեռ չի անցկացրել։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
























































