ՌՊԼ 8-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ախմատին» ու հաղթեց 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կաբելան։ 3 րոպե անց Կաբելայի փոխանցումից հետո աչքի ընկավ Իլժինը։
66-րդ րոպեից տանտերերը մնացին տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Նիզիչը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։