«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը ստիպված կլինի վիրահատության ենթարկվել:
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը ձախ ծնկի վիրահատության կարիք ունի:
Առաջիկա օրերին խաղացողին կվիրահատեն: Վերականգնման ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ:
Այս մրցաշրջանում դանիացին մասնակցել է Լա լիգայի երեք խաղի, խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: