Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիդ Օդոնկորը անկեղծացել է, որ չի համակերպվում ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մտքի հետ, տեղեկացնում է Sport.de-ն:
«Երիտասարդ տարիքում չես հասկանում, թե որքան երջանիկ և բախտավոր ես:
Հիմա շատ եմ կարոտում այդ ժամանակները: Ցավոք, վնասվածքները ստիպեցին ինձ հրաժարվել իմ սիրելի զբաղմունքից;
Ես 35 տարեկան եմ և դեռ կարող էի խաղադաշտ դուրս գալ: Կարող եք ծիծաղել ինձ վրա, բայց երազներումս գոլերի հեղինակ եմ դառնում:
Սլանում եմ իմ սիրելի աջ եզրով և գնդակը պտտեցնում դարպասի հեռավոր անկյունը, քանի որ միայն այնտեղ է, որ դեռ չեմ կորցրել արագությունս»,-ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Օդոնկորը անցկացրել է 230 հանդիպում ՝ դառնալով 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: