Եվրոպայի մարզական երկրորդ խաղերին մասնակցած ձյուդոիստների 41 տոկոսը հանդես է եկել Տոկիոյի օլիմպիական խաղերում: Այդ մարզիկներից 36-ը մեդալ է նվաճել Ճապոնիայում, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մայրցամաքի հաջորդ խոշոր ստուգատեսը մարզաձևի ներկայացուցիչների համար կարևոր ցատկահարթակ կհանդիսանա «Փարիզ-2024»-ին մասնակցելու համար: Եվրոպական խաղերի ծրագրում առայժմ ընդգրկված են 3×3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային հրաձգությունը, ամառային դահուկացատկը, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը, տրիաթլոնը, սեղանի թենիսը, լողափնյա ֆուտբոլը, քիքբոքսինգը և ձյուդոն:
Հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական մյուս ֆեդերացիաների հետ: