Եվրոպայի օլիմպիական կոմիտեն և Լեհաստանում 2023 թ.-ին կայանալիք եվրոպական մարզական երրորդ խաղերի կազմկոմիտեն որոշել են լողափնյա ֆուտբոլը և քիքբոքսինգը ներառել մրցումների ծրագրում, հայտնում է ՀԱՕԿ-ը: Երկու մարզաձևն էլ ներկայացված չէ օլիմպիական խաղերում, թեև լողափնյա ֆուտբոլը եղել է եվրոպական նախորդ երկու խաղերում:
Քիքբոքսինգը վերջերս է ճանաչվել է ՄՕԿ-ի կողմից: Այն արդեն ներկայացվել է Ասիական, Աֆրիկյան խաղերում և միջազգային խոշոր մրցաշարերում:
Լեհաստանում անցկացվելիք եվրոպական երկրների գլխավոր մարզահանդեսի ծրագրում ընդգրկված են 3×3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային հրաձգությունը, ամառային դահուկացատկը, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը, տրիաթլոնը և սեղանի թենիսը:
Որոշ մարզաձևերում մասնակիցները ձեռք կբերեն «Փարիզ – 2024»- ի օլիմպիական ուղեգրեր:
Կազմկոմիտեն շարունակում է բանակցել միջազգային համապատասխան ֆեդերացիաների հետ: