ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կիսվել է հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին տպավորություններով:
«Այն, որ նա այստեղ է, անհավանական է: Մինչև նրան չտեսա, չէի հավատում: Մենք արդեն ճանաչում էինք միմյանց: Նա գուցե այդքան էլ չի խոսում, բայց նա հիանալի անհատականություն ունի: Նրա ներկայությունը զգացվում է: Նա իսկական առաջատար և չեմպիոն է, որին սիրում են նույնիսկ նրանք, ովքեր չեն աջակցում «Բարսելոնային» կամ ՊՍԺ-ին:
Իմ կարծիքով, Մեսսին պատմության լավագույն խաղացողն է: Չեմ կարծում, որ նա խնդիրներ կունենա հիմնական կազմում հայտնվելու հետ կապված »,-Վերատիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport- ը:
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով: