Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ այս տարվա «Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան է։
25-ամյա խաղացողն օգնել է փարիզյան գրանդին երկրորդ տարին անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը և ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, սակայն նա չի մասնակցել աշխարհի առաջնությանը։ Ընդունված է համարել, որ հենց Մունդիալին չմասնակցելու հանգամանքն էլ զգալիորեն նվազեցնում է հեղինակավոր անհատական մրցանակին արժանանալու նրա շանսերը։
««Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Կվարացխելիային։ Հնարավոր է՝ նա չնվաճի այն, բայց նա բոլորից լավն էր։ Աշխարհի առաջնության լավագույն խաղացողները՝ Մեսսին, Մբապեն, Բելինգհեմն ու Ռոդրին, միջին մրցաշրջան են անցկացրել իրենց ակումբներում։ Խվիչան գերազանցեց բոլորին, բացի այդ, նա հանդես է գալիս ներկայիս ամենաուժեղ ակումբում»,- գերմանացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 հանդիպումներում Խվիչա Կվարացխելիան դարձել է 19 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































