«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել թիմի կիսապաշտպան Գավիի առողջական վիճակի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում։
«Երեկ կայացած հանդիպման ժամանակ Գավին հարված է ստացել աջ ծնկի հատվածում։ Առավոտյան իրականացված բուժզննումը ցույց է տվել, որ դա ընդամենը սալջարդ է։ Ակնկալվում է, որ նա շուտով կվերսկսի մարզումները»,- նշված է կատալոնական ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լա իգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախել էր «Էլչեին»։ Գավին խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել փոխարինվել դեռևս առաջին խաղակեսում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
























































