Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում կատարելով լրագրող Խոսե Ալվարեսին, անգլիական ակումբն արդեն հարցում է կատարել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ «Քաղաքայինները» դիտարկում են նիդերլանդցի կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Դե Յոնգը բաց է թողնում նոր մրցաշրջանի մեկնարկը։ Ըստ նախնական կանխատեսումների՝ նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է աշնան վերջին։ Բացի այդ, վերջերս թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսապաշտպանին հանել էր «Բարսելոնայի» ավագների ցուցակից։
Հավելենք, որ Դե Յոնգի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 35 միլիոն եվրո։ Նախորդ աշնանը ֆուտբոլիստը երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ մինչև 2029 թվականը։
























































