«Տոտենհեմը» պլանավորում է իր շարքերը համալրել «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեով։
Գործարքը կարող է կայանալ 2022-ի ամռանը, երբ ավարտվի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նեապոլիտանական ակումբի հետ։ La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ 30-ամյա իտալացին չի կարող պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալ «Նապոլիի» ղեկավարության հետ։
Ինսինյեն «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2010 թվականից։ Նրա ակտիվում 397 խաղ, 109 գոլ ու 85 գոլային փոխանցում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։