«Ռոման» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել՝ այս անգամ մրցելով իսպանական «Բետիսի» հետ։ Իտալական թիմը խոշոր՝ 2-5 հաշվով պարտություն է կրել։
Հռոմեացիների կազմում աչքի են ընկել թիմի նորեկ Շոմուրոդովն ու Մանչինին։
Երկրորդ կեսում իտալական ակումբից 3 խաղացող և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարմիր քարտ են ստացել։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և ընդմիջմանը փոխարինվեց։