Vbet ՀՊԼ առաջին տուրում «Արարատը» ընդունել է «Նոային»։ Առաջին կեսից հետո 4-1 հաշվով առջևում են տանտերերը։
25-րդ րոպեից հյուրերը խաղում են 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է Միխայիլ Կովալենկոն։
Խաղի 19-րդ րոպեին «Արարատի» կազմում հաշիվը բացել է Ալիկ Առաքելյանը, իսկ 24-ին՝ Պավել Կիրեենկոն հավասարեցրել է այն։ 10 րոպե անց Սերժ Դեբլեն նորից առաջ է մղել «արարատցիներին»։ 3 րոպե անց աչքի է ընկել Սիլուեն, իսկ 42-ին Դեբլեն դուբլ է ձևակերպել։
Բիչախչյանի սաներն ընդմիջման է գնում հաղթողի կարգավիճակով։