Լոնդոնի «Չելսին» դիմել է Մյունխենի «Բավարիային»՝ առաջարկելով հարձակվողական ոճի կիսապաշտպան Քինգսլի Կոմանին փոխանակել եզրային հարձակվող Կալում Հադսոն-Օդոյիի հետ:
Ըստ L’Equipe-ի, «արիստոկրատների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով, ով չի կարողանում համաձայնության գալ գերմանական գրանդի հետ նոր պայմանագրի շուրջ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Նշվում է, որ «թոշակառուները» պատրաստ են իրենց երիտասարդ սանին ներառել Կոմանի գործարքում․ Հադսոն-Օդոյին վերջին երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում անընդհատ գտնվել է «Բավարիայի» դիտակետում:
Տուխելը իրականում հույս չի դնում Հադսոն-Օդոյիի վրա և կարծում է, որ այս տրանսֆերը կարող է նոր խթան հանդիսանալ երիտասարդ ֆուտբոլիստի համար, եթե տեղափոխվի Բունդեսլիգա: