Արգենտինայի հավաքակնի նախկին ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսը կարծում է, որ թիմի ներկայիս ավագ Լիոնել Մեսսին չի կարողանա գերազանցել Դիեգո Մարադոնային:
«Մեսսիի հետ կապված խնդիրն այն է, որ նա էր, ով պետք է փոխարիներ Մարադոնային: Եվ Դիեգոյին գերազանցելը շատ դժվար է:
Մեսսին չի լինի ավելի լավը, քան Մարադոնան: Նա դրան չի հասնի նույնիսկ եթե անընդմեջ նվաճի աշխարհի չորս չեմպիոնություն: Եվ նա այս պահին դեռ չունի նույնիսկ աշխարհի չեմպիոնի մեկ կոչում», — Կեմպեսին է մեջբերում ESPN Mexico-ն:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Մեսսիի գլխավորությամբ դարձավ Ամերիկայի գավաթի չեմպիոն։ Լիոնելի համար սա ազգային թիմի կազմում իր կարիերայի առաջին նշանակալից տիտղոսն է: