Հուլիսի 11-ին Իտալիան դարձավ Եվրո-2020-ի հաղթող՝ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով Անգլիային (11 մետրանոցներով` 3: 2):
Ոչ միայն եզրափակիչ խաղում, այլ ամբողջ մրցաշարի գլխավոր հերոսներից մեկը Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման էր: Ի վերջո նա ճանաչվեց Եվրո-2020-ի լավագույն խաղացող:
22-ամյա Դոննարուման իր կարիերայի ընթացքում 33 խաղ է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, որոնցից 18-ում անառիկ է պահել իր դարպասը: Մնացած 15-ում նա բաց է թողել 15 գնդակ՝ մեկ խաղում երբեք բաց չթողնելով 1-ից ավելի գնդակ: