«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել «Սոչիի» 23-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ով թիմում կխաղա վարձակալական հիմունքներով։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Վարդանյանը «Փյունիկից» էր տեղափոխվել «Սոչի»։ Հայկական թիմի կազմում Վարդանյանն անցկացրել է 69 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։
Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Վարդանյանն անցկացրել է 4 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցաշրջան է մաղթում Էրիկ Վարդանյանին։
«Փյունիկ» տեղափոխությունս շատ արագ ստացվեց։ Երկար ժամանակ չեմ խաղացել և հիմա պետք է ամեն ինչ անեմ լավագույն մարզավիճակիս վերադառնալու և թիմին օգնելու համար։ «Փյունիկն» ինձ համար հարազատ ակումբ է։ Այստեղ անցկացրել եմ հիանալի տարիներ և մշտապես զգացել եմ ակումբի և երկրպագուների աջակցությունը։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել թիմին, որպեսզի «Փյունիկը» կրկին բարձր հորիզոնականներ զբաղեցնի մրցաշարային աղյուսակում»,-ֆուտբոլիսիտի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։