Ըստ «Бизнес Online»-ի, Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին կարող է կրկին գլխավորել Ռուսաստանի հավաքականը:
Աղբյուրի համաձայն, ռուս մասնագետը ՌՖՄ-ի կողմից դիտարկվող թեկնածուների ցուցակում է:
Հիշեցնենք, որ Լեոնիդ Սլուցկին արդեն աշխատել է Ռուսաստանի ազգային հավաքականում 2015-ից 2016 թվականներին:
Դրանից հետո մարզիչն աշխատել է «Վիտեսում», «Հալ Սիթիում», իսկ այժմ գլխավորում է «Ռուբինը»: