Քրիստիան Էրիկսենին, հավանաբար, անհրաժեշտ կլինի դեֆիբրիլյատոր: Այդ մասին, ինչպես գրում է dr.dk-ն, Twitter- ին հայտնում է DBU-ն (Դանիայի ֆուտբոլային միություն):
«Քրիստիանին՝ սրտի տարբեր զննումներ անցնելուց հետո, որոշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել դեֆիբրիլյատոր տեղադրելու, այսպես կոչված ICD սարք: Այն տեղադրվում է սրտի կանգից հետո, որի պատճառը սրտի ռիթմի խանգարումն է։
Որոշումը ներկայացվել է ազգային և միջազգային մակարդակներում գործընկերներին, և նրանք բոլորը միանշանակ խորհուրդ են տալիս նույն բանը», — ասել է Դանիայի ազգային թիմի բժիշկ Մորթեն Բոեսենը:
Հիշեցնենք, որ Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Քիչ անց հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։