Եվրոպայի 2020 թ. առաջնության առաջին տուրի Ֆրանսիայի հետ հանդիպումը 50-րդը կլինի Եվրոպայի առաջնություններում Գերմանիայի հավաքականի համար:
Յոահիմ Լյովի սաները, մրցաշարում մասնակցությունների և հաղթանակների քանակով առաջատարը, առաջինն են հասնելու 50 հանդիպման շեմին:
Գերմանիայի ամենամոտ հետապնդողը՝ Իսպանիայի հավաքականը, անցկացրել է 41 հանդիպում: Ի դեպ, հաղթանակների քանակով Գերմանիային զիջում է նրա այսօրվա մրցակիցը՝ Ֆրանսիայի հավաքականը, որի ակտիվում 20 հաղթանակ է, 26-ը ՝ գերմանացիների:
Մրցաշարում գերմանացիներն այսօր առաջին հանդիպումը կանցկացնեն Ֆրանսիայի ընտրանու հետ: Սկիզբը՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,15, իսկ Գերմանիայի հաղթանակը՝ 2,90