«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրապարակել է նախորդ մրցաշրջանում՝ ակումբի ֆուտբոլիստների առավելագույն արագության վիճակագրությունը:
Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը գրավել էառաջին չորս տեղերը, իսկ Մեյսոն Գրինվուդը եզրափակում է թոփ-5-ը:
1. Մարկուս Ռեշֆորդը «Չելսիի» դեմ արտագնա խաղում (36.26 կմ / ժ)
2. Ռեշֆորը «Լիդսի» դեմ տնային խաղում (35,28 կմ / ժ)
3. Ռեշֆորդը «Լիդսի» դեմ արտագնա խաղում (35,19 կմ / ժ)
4. Ռեշֆորդը «Չելսի» հետ տնային խաղում (35.09 կմ / ժ)
5. Մեյսոն Գրինվուդը «Արսենալի» հետ տնային խաղում (35,04 կմ / ժամ)
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի՝ մրցաշրջանի ամենաարագ խաղացողը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էր: