19.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Բունդեսլիգա. Բավարիան տանը ջախջախեց Ունիոնին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը

    Պատմական ռեկորդ ՀՊԼ-ում. Նոան աննախադեպ ցուցանիշ է գրանցել

    Մեր թուլությունն ի հայտ է գալիս նրանց դեմ խաղերում․ Յամալը նշել է երկու թիմ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Բարսելոնայի համար ՉԼ-ում

    Խոշոր գործարք հորիզոնում․ Բարսելոնան ու ՊՍԺ-ն կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել

    🎥 ՀՊԼ․ Նոան հաղթեց Վանին՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

    Զիդանն առաջին անգամ հրապարակել է Ֆրանսիայի հավաքական հրավիրված խաղացողների ցանկն առաջիկա հանդիպումների համար

    Շրջադարձային որոշում. Մբապեն 20 տարվա համագործակցությունից հետո լքում է Nike-ն ու միանում նոր հավակնոտ բրենդի

    Յամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտել

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Բունդեսլիգա. Բավարիան տանը ջախջախեց Ունիոնին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը

            Պատմական ռեկորդ ՀՊԼ-ում. Նոան աննախադեպ ցուցանիշ է գրանցել

            Մեր թուլությունն ի հայտ է գալիս նրանց դեմ խաղերում․ Յամալը նշել է երկու թիմ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Բարսելոնայի համար ՉԼ-ում

            Խոշոր գործարք հորիզոնում․ Բարսելոնան ու ՊՍԺ-ն կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել

            🎥 ՀՊԼ․ Նոան հաղթեց Վանին՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

            Զիդանն առաջին անգամ հրապարակել է Ֆրանսիայի հավաքական հրավիրված խաղացողների ցանկն առաջիկա հանդիպումների համար

            Շրջադարձային որոշում. Մբապեն 20 տարվա համագործակցությունից հետո լքում է Nike-ն ու միանում նոր հավակնոտ բրենդի

            Յամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտել

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ☠️ F կվարտետը՝ մահվան խումբ

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  11.06.21 / 12:45
                  0

                  ArmSport-ն արդեն անդրադարձել է Եվրո-2020-ի 5 խմբերին, իսկ այժմ կանդրադառնանք վերջին՝ F խմբին, որում ընդգրկված են Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականները։ Մի խոսքով՝ մեր դիտակետում կլինի «մահվան խումբը»։


                  🇫🇷 Եռագույնները

                  Գլխավոր մարզիչ՝ Դիդյե Դեշամ
                  Լավագույն արդյունքը՝ ԱԱ և ԵԱ կրկնակի չեմպիոն
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 2-րդ տեղ

                  Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան ՖԻՖԱ-ի անդամ է 1904 թվականից, ՈՒԵՖԱ-ի անդամ`1954 թվականից: Ֆրանսիացիները այս երկու կազմակերպությունների հիմնադիրներից են: Ֆրանսիան Եվրոպայի կրկնակի (1984 և 2000) և Աշխարհի կրկնակի ու նաև գործող չեմպիոնն է (1998 և 2018): Բայց հավաքականի պատմությանը հանգիստ թողնենք և կենտրոնանաք թիմի ներկայի վրա։

                  Աշխարհի գործող չեմպիոնը շատերի կողմից նշվում է որպես մրցաշարի ֆավորիտ, և իսկապես, նայելով թիմի հայտացուցակին, այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը կարծես «երազանքի թիմ» հավաքած լինի համակարգչային խաղերից մեկում։ «Նրանք ֆավորիտ չեն, նրանք սուպերֆավորիտ են»,- ասել է ֆրանսիացի հանրահայտ մասնագետ Արսեն Վենգերը վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ։ Իսկ հիմա առավել մանրամասն անդրադառնանք հայտացուցակին։

                  Նախ, այս հրաշալի կոլեկտիվը ղեկավարում է ֆրանսիացի մասնագետ Դիդյե Դեշամը։ 2016-ին նրա գլխավորությամբ թիմը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 2018-ին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Շատ կարևոր է, որ մարզիչը ամբողջովին տիրապետում է հավաքականում տիրող իրավիճակին, իսկ ֆուտբոլիստներն իրենց հերթին հարգում ու հնազանդ կատարում են նրա «հրամանները»։ Ընդհանրապես, Դեշամի դեպքում այսպես է․ կատարում ես քո հանձնարարությունները՝ թիմում ես, չես ենթարկվում կամ վատ ես կատարում քո առջև դրված խնդիրները՝ ցտեսություն։ Եվ դա աշխատում է․ տեսեք, օրինակ, Պոգբային՝ ինչպես է նա աշխատում ՄՅՈՒ-ում և լիովին կերպարանափոխվում կապույտ մարզաշապիկ հագնելիս։

                  Ինչ վերաբերում է կազմին․ նրանցից շատերը մեզ ծանոթ են դեռ ԱԱ-2018-ից, բայց փոփոխություններ, իհարկե, կան։ Սկսենք դարպասապահի դիրքից։ Այստեղ բոլորն իրենց տեղում են․ թիմի ավագ Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»), «Միլանի» նորեկ Մայք Մենյանը և փորձառու Սթիվ Մանդանդան («Լիլ»)։ Պաշտպանությունը ևս լի է վառ անուններով՝ Ռաֆաել Վարան, Ժյուլ Կունդե, Պրեսնել Կիմպեմբե, Կուրտ Զումա, ԲենԺամին Պավար․․․ Ցավոք, մրցաշարում չենք տեսնի Ուպամեկանոյին և Մուկիելեին, բայց դե, առանց նրանց էլ թիմը բավականին մարտունակ է։

                  Կիսապաշտպանությունում Պոգբա-Կանտե դուետն արդեն ամեն ինչ արժե։ Սակայն մի քիչ անհասկանալի է՝ ինչու է Դեշամը հայտացուցակում ընդգրկել մեծ թվով հարձակվողական ոճի ֆուտբոլիստների կամ խաղացողների, որոնք այդքան էլ տպավորիչ մրցաշրջան չեն անցկացրել (օրինակ՝ Տոլիսսոն, Ռաբյոն, մասամբ՝ Լեմարը)՝ փոխարենը հայտացուցակում չկան Աուարը, Կամավինգան, Նկունկուն, Թեո Էրնանդեսը․․․ Բայց մենք Դեշամ չենք, և, հավանաբար, ֆրանսիացին պատճառներ ունի վերը նշվածների փոխարեն հրավիրել այլ խաղացողների։

                  Անհամբեր սպասում եմ Եվրո-2020-ում տեսնել Բենզեմա-Մբապե դուետը։ Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման 2-3 օրից կկարողանա վերադառնալ մարզումներին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ազդրի վնասվածք էր ստացել Բուլղարիայի դեմ ընկերական խաղում։ Այսպիսով, Բենզեման անպայման կլինի Եվրո 2020-ի հայտացուցակում և կօգնի իր թիմին Գերմանիայի դեմ խմբային փուլի մեկնարկային խաղում: Գրիզմանի հետ միասին, այս տրիոն լինելու է մրցակիցների պաշտպանների ահուսարսափը։ Ու դեռ հայտացուցակում կան փորձառու Ժիրուն ու Վիսեմ Բեն Յեդերը։ Այնպես որ, հարձակման գիծը ևս շատ հզոր է։ Ի դեպ, Եվրո-2020-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է։

                  Ինչ վերաբերում է թիմի շանսերին այս մրցաշարում, ապա այդ մասին կխոսենք ավելի ուշ։

                  Թիերի Անրին հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է՝ 51 գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել է Լիլիան Թյուրամը՝ 142 հանդիպում։


                  🇩🇪 Բունդեսթիմ

                  Գլխավոր մարզիչ՝ Յոախիմ Լյով
                  Լավագույն արդյունքը՝ ԱԱ քառակի չեմպիոն, ԵԱ կրկնակի չեմպիոն
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 12-րդ տեղ

                  Գերմանիայի ներկայիս հավաքականը Գերմանիայի կայսրության, Վեյմարի Հանրապետության, Երրորդ Ռեյխի և ԳՖՀ թիմերի լիարժեք իրավահաջորդն է (քանի որ Գերմանիայի ֆուտբոլային միության կենտրոնակայանը գտնվում էր Ֆրանկֆուրտում, այսինքն՝ Արևմտյան Գերմանիայում)։ Գերմանիան եվրոպական հավաքականներից առաջինն էր, որ «ոսկե դուբլ» ձևակերպեց ազգային ընտրանու մակարդակով. 1972-ին նրանք հաղթեցին Եվրոպայի առաջնությունը, իսկ երկու տարի անց ազգային թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը գլխավերևում պահեց Աշխարհի գավաթը: Դրանից հետո միայն F խմբում գերմանացիների մրցակիցները կարողացան կրկնել այս նվաճումը․ ֆրանսիացիները 1998-ին հաղթեցին Աշխարհի առաջնությունը, 2000-ին` Եվրոպայի առաջնությունը, իսկ իսպանացիները՝ ԵԱ-ն 2008 և 2012 թվականներին, ԱԱ-ն 2010-ին:

                  Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Յոախիմ Լյովը, որը, ի դեպ, այս Եվրոյից հետո կլքի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, վերջին երկու տարիների ընթացքում փորձում էր, այսպես ասած, երիտասարդացնել հավաքականի կազմը՝ հրաժարվելով մի շարք փորձառու ֆուտբոլիստների ծառայություններից։ Սակայն, ինչպես տեսանք, դա այդքան էլ հաջող գաղափար չէր՝ հաշվի առնելով Բունդեսթիմի ցուցադրած արդյունքները։ Եվ կարելի է գովեստի խոսքեր ասել Յոախիմին, որը Եվրոյից առաջ որոշեց կրկին թիմ հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնք ժամանակին մեծ օգուտ էին տվել գերմանական ընտրանուն։ Մաթս Հումելսն ու Թոմաս Մյուլլերը կրկին հավաքականում են, և նրանց ներկայությամբ, անկասկած, գերմանացիները լրիվ այլ մակարդակի վրա են։ Գերմանիան ներկա դրությամբ ամենաուժեղ կազմն ունեցող հավաքականներից է այս Եվրոյում․ Մյուլլեր, Նոյեր, Կրոս, Կիմիխ, Հավերց, Գոսենս, Սանե, Գնաբրի, Հումելս, Վերներ, Ռյուդիգեր․․․ ևս մեկ «երազանքների թիմ» այս Եվրոյում։

                  Միրոսլավ Քլոզեն հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է՝ 71 գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել է Լոթար Մաթեուսը՝ 150 հանդիպում։


                  🇵🇹 Ընտրյալների թիմը

                  Գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդու Սանտուշ
                  Լավագույն արդյունքը՝ ԵԱ չեմպիոն, ԱԱ բրոնզե մեդալակիր, Ազգերի Լիգայի հաղթող
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 5-րդ տեղ

                  Առաջին անգամ միջազգային մակարդակում Պորտուգալիայի ազգային հավաքականն իր նորամուտը նշեց 1966 թվականին Անգլիայի Աշխարհի առաջնությունում: Մրցաշարի նորեկները սենսացիոն կերպով դուրս եկան կիսաեզրափակիչ։ Մինչ այդ Պորտուգալիան քառորդ եզրափակչում 5:3 հաշվով հաղթեց Հյուսիսային Կորեայի ազգային թիմին: Պոկեր (4 գոլ) այդ խաղում ձևակերպեց պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոն: Բայց հաջորդ տուրում պորտուգալացիները զիջեցին մրցաշարի ապագա չեմպիոններին ու տանտերերին՝ անգլիացիներին (1:2): Երրորդ տեղի համար խաղում Պորտուգալիան հանդիպեց ԽՍՀՄ ազգային ընտրանու հետ, որին հաղթեցին 2-1 հաշվով և իրենց առաջին իսկ խոշոր մրցաշարում դարձան բրոնզե մեդալակիր։ Ի դեպ, Էյսեբիոն դարձավ առաջնության լավագույն ռմբարկու (9 գոլ) և լավագույն խաղացող:

                  Պորտուգալիայի հավաքականը կրկին սկսեց վերելք ապրել 2000-ականների սկզբից․ 2000 և 2012 թվականներին թիմը հասավ մինչև կսաեզրափակիչ, 2004թ տնային մրցաշարում նրանք հասան եզրափակիչ՝ պարտվելով Հունաստանին, իսկ 2016թ Ռոնալդուն ու ընկերները վերջապես կարողացան տիրել երկար սպասված մրցանակին՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն։ Այսինքն թիմն այս խաղարկությունում հանդես է գալու գործող չեմպիոնի կարգավիճակով։ Եվ հետաքրքիր է, որ միևնույն խմբում ընդգրկված են Եվրոպայի գործող չեմպիոնը (Պորտուգալիա), Աշխարհի գործող չեմպիոնը (Ֆրանսիա), Կոնֆեդերացիաների գավաթի չեմպիոնը (Գերմանիա) և․․․  Հունգարիան (բայց մի շտապեք ծիծաղել, նրանց դեռ կանդրադառնանք)։

                  «Եվրոպական բրազիլացիներին» կարելի է համարել այս մրցաշարի «թաքնված ֆավորիտներից» մեկը։ Միգուցե եթե նայենք ամբողջ հայտացուցակին և համեմատենք Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, ֆուտբոլիստների խաղամակարդակի մեծ տարբերություն թվա առաջին հայացքից, սակայն, եթե նայենք առանձին անունների․․․ Բրունո Ֆերնանդեշ, Ռուբեն Դիաշ, Դիեգո Ժոտա, Անդրե Սիլվա, Ժոաու Ֆելիշ․․․ ֆուտբոլիտներ, ովքեր հիանալի մրցաշրջանից հետո ոչ պակաս հիանալի մարզավիճակով են մոտենում Եվրո-2020-ին։ Եվ իհարկե Կրիշտիանու Ռոնալդու․․․ կարծում եմ, ինչ-որ բան գրելն արդեն ավելորդ է։

                  Ի դեպ, Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կմասնակցի Եվրոպայի առաջնության հինգ մրցաշարերում։ Նա Եվրո-2020-ի ամենափորձառու խաղացողն է: Բայց ոչ ամենատարեցը: Այստեղ ներկայացված է մրցաշարի ամենատարեց մասնակիցների ցուցակը:

                  Ռոնալդուն հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է՝ 103 գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել է․․․ այո, կրկին Ռոնալդուն՝ 173 հանդիպում։


                  🇭🇺 Կախարդական հունգարացիները

                  Գլխավոր մարզիչ՝ Մարկո Ռոսսի
                  Լավագույն արդյունքը՝ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ԱԱ կրկնակի փոխչեմպիոն, ԵԱ բրոնզե մեդալակիր
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 37-րդ տեղ

                  Միգուցե այժմ շատերը չեն հիշի հունգարական «ոսկե սերնդի» սխրանքները 1950-ականներին՝ լեգենդար Ֆերենց Պուշկաշի գլխավորությամբ, բայց հավատացեք, 20-րդ դարի 50-70-ական թվականներին Հունգարիայի հավաքականը շատ թիմերի համար պարզապես «մղձավանջ» էր։ Մի րոպե պատկերացրեք, որ այս հավաքականը ժամանակին երկու անգամ հասել է ԱԱ եզրափակիչ, Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Օլիմպիական խաղերում իրեն զգում էր ինչպես «ձուկը ջրում»՝ երեք անգամ դառնալով ոսկե մեդալակիր։

                  Հունգարիայի ազգային հավաքականի ակնառու նվաճումներից է 32 հանդիպումներից կազմված անպարտելի շարքը, որը տևեց 1950 թվականի հունիսի 4-ից մինչև 1954 թվականի հուլիսի 4-ը: Պարտված թիմերի թվում էին այն ժամանակների այնպիսի հսկաներ, ինչպիսիք էին Բրազիլիան, Գերմանիան, Ուրուգվայը և Անգլիան, իսկ Անգլիան պատմության մեջ առաջին անգամ պարտվեց «Ուեմբլիում»: Շարքը ընդհատվեց 1954 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում: Ահա այսպիսի հզոր հավաքական էր Հունգարիան 20-րդ դարի միջնամասում։

                  Իհարկե, այդ «ոսկե սերնդի» ժամանակարջանն արդեն վաղուց սարերի հետևում է, սակայն ներկայիս հավաքականն էլ այդքան հեշտ մրցակից չէ, և արդեն երկրորդ անգամ անընդմեջ «նոր հունգարացիները» կարողանում են նվաճել Եվրոյի ուղեգիր։ Դա էլ քիչ ձեռքբերում չէ։ Ցավոք, առաջիկա ԵԱ-ն բաց կթողնի թիմի երիտասարդ աստղը՝ Դոմինիկ Սոբոսլային («ՌԲ Լայպցիգ»), սակայն այս հավաքականում կան ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են աչքի ընկնել վառ ելույթներով և փորձել պատվով հանդես գալ այս «մահվան խմբում»։ Առաջին հերթին պետք է նշել Սոբոսլայիի թիմակիցներ դարպասապահ Պետեր Գուլաշիին և Վիլի Օրբանը (բոլորը՝ «ՌԲ Լայպցիգ»), ինչպես նաև «Ֆրայբուրգի» հարձակվող Ռոլանդ Սալլային։ Ինչ վերաբերվում է թիմի շանսերին․․․ եթե հունգարացիները կարողանան թեկուզ և դուրս գալ խմբից (հասկանում եմ, որ դա ֆանտաստիկայի ժանրից է), ապա դա կլինի մրցաշարի գլխավոր սենսացիան, եթե իհարկե Ֆինլանդիան չդառնա Եվրոպայի չեմպիոն․․․

                  Ֆերենց Պուշկաշը հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է՝ 84 գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել են Գաբոր Կիրայը և  Բալաժ Ջուջակը՝ 108 հանդիպում։

                   


                  Ի՞նչ ակնկալել այս խմբից

                  Այսօր մենք կփորձենք անդրադառնալ հավաքականների շանսերին ոչ թե առանձին-առանձին՝ ինչպես նախորդ նյութերի դեպքում, այլ մեկ ընդհանուր կոնտեքստում։ Բազմաթիվ մասնագետների, փորձագետների, շատ ֆուտբոլիստների և նույնիսկ՝ մրցակից թիմերի մարզիչների կարծիքով այս մրցաշարի գլխավոր ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է․ հիանալի կազմ, ֆուտբոլոլիստների մեծամասնությունը գտնվում է հրաշալի մարզավիճակում, խաղակցված թիմ և այլ արժանիքների մի ամբողջ արկղ։ Իհարկե՝ դժվար է չհամաձայնվելը։ Բայց մենք մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել՝ ինչպես է տվյալ պահին ֆավորիտ համարվող թիմը, այդ թվում մրցաշարի գործող չեմպիոնը (ԵԱ, ԱԱ) պարզապես սարսափելի անհաջող ելույթներ ունեցել․ նույն Ֆրանսիայի հավաքականը ԱԱ-2002-ում, երբ նա Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնն էր, Գերմանիայի հավաքականը վերջին ԱԱ-ում։ Սա ակնարկ չէ կամ կանխատեսում, այլ պարզապես փաստ։ Իհարկե, ներկայիս Ֆրանսիայի հավաքականի դեպքում դա քիչ հավանական է, բայց․․․ Բայց ֆավորիտ լինելը դեռ չի նշանակում, որ չեմպիոնությունն արդեն գրպանում է։ Նույն Պորտուգալիայի և Գերմանիայի հավաքականները՝ Բելգիայի և Անգլիայի հետ միասին, իմ կարծիքով, կազմում են մրցաշարի գլխավոր ֆավորիտների հնգյակը։

                  Իսկ այս խմբում հավաքված «ավազակախմբերի» ներուժն ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ մեկ հետաքրքիր փաստ թվերի տեսքով։ F խմբի երեք հավաքականներ ընդգրկված են ամենաթանկարժեք հավաքականների թոփ հնգյակում․

                  1․ Անգլիա- 1,27 մլրդ եվրո
                  2․ Ֆրանսիա – 1,03 մլրդ եվրո
                  3․ Գերմանիա – 936,5 մլն եվրո
                  4․ Իսպանիա- 915 մլն եվրո
                  5․ Պորտուգալիա – 872,2 մլն եվրո

                  Եթե սա էլ համոզիչ չէ՝  մեկ հետաքրքիր փաստ ևս․ ԵԱ 15 մրցաշարերում 6 անգամ չեմպիոն են դարձել մեր այսօրվա կվարտետի ներկայացուցիչները՝ 3 անգամ Գերմանիան, 2 անգամ Ֆրանսիան և մեկ անգամ էլ Պորտուգալիան, ով դեռևս կրում է գործող չեմպիոնի տիտղոսը։


                  ⏰ Ժամանակացույց

                  F խմբի հանդիպումները կկայանան Բուդապեշտում և Մյունխենում։

                  15.06 ⏰ 20։00 Հունգարիա-Պորտուգալիա․ Բուդապեշտ
                  15.06 ⏰ 23։00 Ֆրանսիա-Գերմանիա․ Մյունխեն
                  19․06 ⏰ 17։00 Հունգարիա-Ֆրանսիա․ Բուդապեշտ
                  19․06 ⏰ 20։00 Պորտուգալիա-Գերմանիա․ Մյունխեն
                  23․06 ⏰ 23։00 Պորտուգալիա-Ֆրանսիա․ Բուդապեշտ
                  23․06 ⏰ 23։00 Գերմանիա-Հունգարիա․ Մյունխեն

                  Վար Բաբայան

                  Թեգեր: եվրո-2020
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Ֆուտբոլում տարիքը դատավճիռ չէ․ Իտալական սուպերդուետը

                  19.07.21

                  📷Իտալացի երկրպագուն Կյելինիի ու Սակայի պատկերով դաջվածք է արել

                  17.07.21

                  Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ը հաղթելու համար պարգևատրվել է շքանշաններով

                  16.07.21

                  🎥 Եվրո-2020․ Շիկի շքեղ գոլը Շոտլանդիայի հավաքականի դարպասը

                  15.07.21

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Բունդեսլիգա. Բավարիան տանը ջախջախեց Ունիոնին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը

                  00:25 / 19.09.26

                  Պատմական ռեկորդ ՀՊԼ-ում. Նոան աննախադեպ ցուցանիշ է գրանցել

                  23:40 / 18.09.26

                  Հայկական Բեթմենի վերադարձը. UFC-ի ինքնատիպ անդրադարձը Արման Ծառուկյանի առաջիկա մենամարտին

                  23:10 / 18.09.26

                  Մեր թուլությունն ի հայտ է գալիս նրանց դեմ խաղերում․ Յամալը նշել է երկու թիմ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Բարսելոնայի համար ՉԼ-ում

                  22:45 / 18.09.26

                  Խոշոր գործարք հորիզոնում․ Բարսելոնան ու ՊՍԺ-ն կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել

                  22:15 / 18.09.26

                  🎥 ՀՊԼ․ Նոան հաղթեց Վանին՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

                  21:58 / 18.09.26

                  Զիդանն առաջին անգամ հրապարակել է Ֆրանսիայի հավաքական հրավիրված խաղացողների ցանկն առաջիկա հանդիպումների համար

                  21:23 / 18.09.26

                  Շրջադարձային որոշում. Մբապեն 20 տարվա համագործակցությունից հետո լքում է Nike-ն ու միանում նոր հավակնոտ բրենդի

                  20:45 / 18.09.26

                  Յամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտել

                  20:15 / 18.09.26

                  🎥 ՀՊԼ․ Ուրարտուն վստահ հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ

                  19:55 / 18.09.26

                  Տուխելն ընդունու՞մ է ԱԱ-ի սխալները. Անգլիայի հավաքականը 8 փոփոխությամբ կպատրաստվի Ազգերի լիգային

                  18:20 / 18.09.26

                  Ո՞ւմ կվերադարձներ Մբապեն Ռեալ. ֆրանսիացին նշել է 3 անուն

                  17:05 / 18.09.26

                  Աշխարհի չեմպիոնների վերադարձը․ Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար

                  16:20 / 18.09.26

                  Սիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետո

                  15:15 / 18.09.26

                  Գունկոն ցանկանում է վերադառնալ Հայաստան․ ինչ է հայտնի

                  14:15 / 18.09.26

                  Կարծում եմ՝ հաջող մտա խաղադաշտ ու նաև գոլ խփեցի. Կառլեն Հովհաննիսյանը՝ Ակրոնում իր առաջին գոլի մասին

                  13:20 / 18.09.26

                  🎥 Ծառուկյան – Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը

                  12:00 / 18.09.26

                  Անսպասելի արձագանք ռասիզմին. ինչպես է Յամալը վերաբերվում տրիբունաներից հնչող հայհոյանքներին

                  11:22 / 18.09.26

                  Նա իմ հանդիպած ամենախելացի մարդկանցից մեկն է. Մբապե

                  10:42 / 18.09.26

                  🎥 ԵԼ․ Յուվեի ու Փելասի գերվստահ մեկնարկը, Բորնմութի հաղթական նորամուտը, այլ արդյունքներ

                  00:53 / 18.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Իսպանիա

                  📷 Վինիսիուսը նշանադրվե՞լ է․․․ Ժունիորի ընկերուհին լուսանկար է հրապարակել

                  0:38 / 18.09.26

                  Կարդալ ավելին

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.