Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կմասնակցիի Եվրոպայի առաջնության հինգ մրցաշարերում։
Նա Եվրո-2020-ի ամենափորձառու խաղացողն է: Բայց ոչ ամենատարեցը: Իսկ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Անգլիայի հավաքականի կիսպաշտպան Ջուդ Բելինգհեմն է՝ 17 տարեկան։
Ստորեւ ներկայացված է մրցաշարի ամենատարեց մասնակիցների ցուցակը:
1․ Մարտեն Ստեկելենբուրգ․ Նիդերլանդներ — 38 տարեկան, 273 օրական
2․ Քրեյգ Գորդոն․ Շոտլանդիա — 38 տարեկան, 173 օրական
3․ Պեպե․ Պորտուգալիա — 38 տարեկան, 116 օրական
4․ Գորան Պանդև․ Մակեդոնիա — 37 տարեկան, 330 օրական
5․ Յուրի Ժիրկով․ Ռուսաստան — 37 տարեկան, 306 օրական