«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է «Միլան» տեղափոխվելու մասին լուրերը։
«Ինձ դուր էին գալիս վան Բաստերն ու Շևչենկոն։ Այն մեծ ակումբ է և Եվրոպայի մեծագույն ակումբներից մեկը, բայց ես հիմա կենտրոնացած եմ Եվրոյի վրա։
«Չելսին» օգտագործեց պայմանագրիս ավտոմատ երկարաձգման հնարավորություն տվող կետը»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Ֆաբրիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել միլանյան ակումբի հետ։