8.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Անխել Դի Մարիայի հուզիչ վերադարձը Ռոսարիո Սենտրալ

    ՈւԵՖԱ-ն տուգանել է Մբապեին և Ռեալի ևս երկու խաղացողի․ հայտնի են մանրամասները

    Յամալը չպետք է ստանա Ոսկե գնդակը. Մակելելե

    ՉԼ․ Նոա – Բուդուչնոստ․ մեկնարկային կազմեր

    Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ժոտայի ողբերգական վթարի վերաբերյալ

    Բարսելոնան նոր պայմանագիր է կնքել Շչեսնու հետ

    Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է

    🎥📷 Ընկերոջ մահը չխանգարեց. Դիասն ընտրեց խնջույքը՝ Ժոտայի հուղարկավորության փոխարեն

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Կառլոս Ալկարաս նշել է Ոսկե գնդակի երեք հիմնական հավակնորդներին

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

        Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Անխել Դի Մարիայի հուզիչ վերադարձը Ռոսարիո Սենտրալ

            ՈւԵՖԱ-ն տուգանել է Մբապեին և Ռեալի ևս երկու խաղացողի․ հայտնի են մանրամասները

            Յամալը չպետք է ստանա Ոսկե գնդակը. Մակելելե

            ՉԼ․ Նոա – Բուդուչնոստ․ մեկնարկային կազմեր

            Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ժոտայի ողբերգական վթարի վերաբերյալ

            Բարսելոնան նոր պայմանագիր է կնքել Շչեսնու հետ

            Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է

            🎥📷 Ընկերոջ մահը չխանգարեց. Դիասն ընտրեց խնջույքը՝ Ժոտայի հուղարկավորության փոխարեն

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Կառլոս Ալկարաս նշել է Ոսկե գնդակի երեք հիմնական հավակնորդներին

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Օլսենի 11 ընկերները, Կարմիր սատանաներն ու առանց Զախարյանի Եվրոն․ B խումբ

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  04.06.21 / 14:07
                  0

                  Եվրո-2020-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր և արդեն ժամանակն է ծանոթանալ երկար սպասված մրցաշարի մասնակիցների հետ։ Հիշեցնենք, որ ԵԱ-ին մասնակցում են 24 հավաքականներ, որոնք բաժանվել են 6 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։ A խմբին արդեն անդրադարձել ենք, իսկ այժմ արդեն B խմբի հերթն է։

                  Ասել՝ թե այս խումբն ամենաբարդ և ամենականխատեսելի խումբն է, սխալ կլինի․ կա մեկ բացահայտ ֆավորիտ՝ ի դեմս Բելգիայի, երկու թիմ՝ Դանիան և Ռուսաստանը, կփորձեն պայքարել 2-3-րդ տեղերի համար, իսկ խմբի աութսայդերը Ֆինլանդիան է։ Իսկ հիմա անդրադառնանք թիմերից յուրաքանչյուրին։


                  🇧🇪 Կարմիր սատանաները

                  Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտո Մարտինես
                  Տիտղոսներ՝ ԱԱ բրոնզե մեդալակիր(2018), Եվրոպայի փոխչեմպիոն(1980) և բրոնզե մեդալակիր(1972), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1920)
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 1-ին տեղ

                  Բելգիայի հավաքականը, որը ներկայումս գլխավորում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, իսկ վերջին ԱԱ-ի ժամանակ դարձավ բրոնզե մեդալակիր, անկասկած այս խմբի, և ընդհանրապես, այս մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է։

                  Վերջին տասնամյակում «կարմիր սատանաները» թերևս ունեն ամենաաստղային կազմն իրենց պատմության մեջ, այս «ոսկե» սերունդն արդեն բավականին փորձառու է, կարելի է ասել՝ խաղացողների մեծ մասը գտնվում է իր կարիերայի գագաթնակետում, և եթե ոչ հիմա, ուրեմն էլ ե՞րբ կարող են բելգիացիները հավակնել որևէ կարևոր տիտղոսի։ Միայն թեթև հայացք գցելով առաջիկա Եվրոյին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակին՝ շատերը կհամոզվեն, թե ինչ երազանքի թիմ է իրենից ներկայացնում հավաքականի հիմնական կազմը։ Թիմի հայտացուցակը՝ այստեղ։ Նշենք, որ բոլորից շատ ներկայացուցիչներ ունեն «Լեսթերը» և «Բորուսիա Դ» -ն՝ 3-ական, իսկ վետերան Թոմաս Վերմալենը ներկայացնում է ճապոնական «Վիսել Կոբեն»։

                  Թիմի հիմանական դարպասապահը միանշանակ կլինի Տիբո Կուրտուան, ով ներկա դրությամբ լավագույններից մեկն է աշխարհում։ Ազգային հավաքականի դարպասապահը 2018-ին ​​ստացել էր Լև Յաշինի անվան «ոսկե ձեռնոց» մրցանակը ՝ որպես առաջնության լավագույն դարպասապահ։ Պաշտպանությունում Ալդերվեյրելդը, Վերտոնգենը, Կաստանը և Մենյեն․ ևս տպավորիչ է։ Կիսապաշտպանության կենտրոնում խաղում են հիանալի մարզավիճակում գտնվող Տիլեմանսը և փորձառու Վիտցելը, իսկ հարձակման գիծը․․․ Լուկակու, Դե Բրույնե, Ազար եղբայրներ, Մերտենս։ Այո, որոշ հարցեր կան կապված Էդեն Ազարի մարզավիճակի հետ, իսկ Դե Բրույնեն ՉԼ եզրափակչում վնասվածք էր ստացել, սակայն դա բոլորվին չի նշանակում, որ առանց նրանց փայլուն ելույթների, հավաքականը կորցնում է բարձր տեղերի համար պայքարելու շանսերը։

                  «Ողջույն ընկերներ: Հենց նոր վերադարձա հիվանդանոցից: Ինձ մոտ ախտորոշվել է քթի ոսկորի, ինչպես նաև ձախ աչքի խոռոչի (​ուղեծիր) կոտրվածք: Հիմա ինձ լավ եմ զգում: Անկասկած դեռ հիասթափված եմ երեկվա արդյունքից, բայց մենք կվերադառնանք»,- օրերս գրել էր բելգիացի ֆուտբոլիստը: Եվ վերադարձը լավ էլ շուտ տեղի ունեցավ․ նշվում է, որ Դե Բրույնեն հնարավոր է բաց թողնի խմբային փուլի առաջին երկու հանդիպումները, սակայն ըստ մասնագետների կանխատեսումների, նա կկարողանա օգնել իր թիմին եթե ոչ վերջին՝ երրորդ խաղում, ապա նվազագույնը սկսած փլեյ-օֆֆ փուլից։ Իսկ այդ փուլում, մենք Բելգիայի հավաքականին 90% հավանականությամբ կտեսնենք։ Չմոռանանք, որ յուրաքանչյուր խմբից փլեյ-օֆֆ փուլ են դուրս գալիս առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև լրացուցիչ ցուցանիշներով լավագույն երրորդ տեղը զբաղեցրած 4 թիմեր՝ 6 խմբերից։

                  Ներկայիս հավաքականի առաջատար կարելի է համարել Ռոմելու Լուկակուին․ նա այս մեկ տարվա ընթացքում «Ինտերի» կազմում ցույց տվեց առաջատարի իր որակները։ Նա իր մեծ լուման ներդրեց միլանյան ակումբի այս տարվա հաջողություններում, օգնեց իր թիմին գահընկեց անել «Յուվենտուսին» (կարդացեք՝ այստեղ) և, ի վերջո, ճանաչվեց Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Իսկ ո՞վ կարող է կրակել այս հավաքականի կազմում Եվրոյում․ կարծում եմ՝ Ժերեմի Դոկուն «Ռենից», եթե իհարկե ստանա խաղաժամանակ։ 19-ամյա երիտասարդ հարձակվողն այս մրցաշրջանում դարձել է ֆրանսիական ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ և համարվում է նոր սերնդի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։

                  Նշենք, որ Ռոմելու Լուկակուն հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է՝ 59 գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել է Յան Վերտոնգենը՝ 126 հանդիպում․ երկուսին էլ կտեսնենք առաջիկա Եվրոյում։

                  🧐 Հավաքականի շանսերը- կանխատեսում ենք, որ թիմն առանց դժվարության կարող է հաղթահարել խմբային փուլը։ Կարծում եմ՝ հավաքականը նվազագույնը հնարավորություն ունի հասնելու մինչև կիսաեզրափակիչ, իսկ ընդհանրապես, ինչպես արդեն վերևում նշեցինք, վերջինս այս Եվրոն հաղթելու գլխավոր ֆավորիտներից մեկն է։


                  🇩🇰 Օլսենի 11 ընկերները

                  Գլխավոր մարզիչ՝ Կալպեր Հյումլանդ
                  Տիտղոսներ՝ Եվրոպայի չեմպիոն(1992), բրոնզե մեդալակիր(1984)
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 10-րդ տեղ

                  Դանիան Եվրոպայի առաջին երկրներից է, որը զարգացրել է ֆուտբոլը երկրում: Դանիական շատ ակումբներ ամենահներից են աշխարհում: Բայց դանիացիների՝ ֆուտբոլին որպես սիրողական սպորտ վերաբերվելու սկզբունքները խանգարել են նրանց մրցակցել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ֆուտբոլ կառուցող երկրների հետ: Չնայած դրան՝ դանիացիները մեծ հաջողությունների են հասել Օլիմպիական խաղերում. նրանք 1908, 1912 և 1960 թվականներին զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ 1948 թվականին նվաճել են նաև բրոնզե մեդալներ:

                  Սակայն հավաքականի մեծագույն հաջողությունը, դա 1992 թվականի սխրանքն էր։ Հարավսլավիայի հավաքականը, որը հայտնվել էր մրցաշարի եզրափակիչ փուլում, հենց սկզբից հեռացվեց մրցաշարից քաղաքական թեմաների հետ կապված այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով։ Հարավսլավիայի ընտրանուն փոխարինած Դանիայի հավաքականը կարողացավ հաղթել առաջնությունը՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Գերմանիային։ Սա մինչ օրս դանիացիների նվաճած ֆուտբոլային ամենալուրջ տիտղոսն է։

                  Դանիայում միշտ էլ եղել են անվանի և նույնիսկ աստղային ֆուտբոլիստներ, և ներկայումս այդ առումով Հյումլանդի թիմը ևս կարող է գլուխը չկախել։ Հավաքականը գտնվում է ֆանտաստիկ ռիթմի մեջ․ ԱԱ նախընտարական փուլում, ինչպես Հայաստանի հավաքականը, Դանիան ևս ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 3 հաղթանակ, 14 խփած գնդակ և․․․ ոչ մի բաց թողնված գնդակ։ Պարզապես ֆանտաստիկ արդյունք։ Թիմի առաջատարներն են դարպասպահ Կասպեր Շմեյխելը (թիմի ոգին), Սիմոն Կյաերը (պաշտպանության հենասյունը) և Քրիստիան Էրիկսենը (գլխավոր աստղը), իսկ լավագույն ֆուտբոլիստն հենց այս պահին, կարելի է ասել, Պիեռ-Էմիլ Հեյբյերգն է։ Սակայն միայն այս անուններով չի սահմանափակվում սկանդինավյան այս ընտրանին․ վերջերս ՉԼ եզրափակչում հիանալի իրեն դրսևորեց Անդրեաս Քրիստիանսենը «Չելսիի» կազմում, հարկ է նշել նաև պաշտպան Յանիկ Վեստերգարդին («ՌԲ Լայպցիգ»),  «Բորուսիա Դ»-ի կիսապաշտպան Թոմաս Դիլենիին, հարձակվողներ Յուսուֆ Պոուլսենը («ՌԲ Լայպցիգ») և Կասպեր Դոլբերգը («Նիցցա»)։ Իսկ ահա երիտասարդ Անդրեաս Օլսենը («Բոլոնիա»), Միկել Դամսգարդը («Սամպդորիս») և Յոահիմ Մեհլեն («Ատալանտա») հավակնում են դառնալ ոչ միայն սկանդինավյան ընտրանու, այլ ընդհանրապես՝ ամբողջ մրցաշարի գլխավոր հայտնություններից մեկը։ Թիմի հայտացուցակը՝ այստեղ։

                  Յոն Դալ Թոմասոնը և Փոլ Նիլսոնը հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուներն են՝ 52-ական գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել է Պետեր Շմեյխելը՝ 129 հանդիպում, ով  ներկայիս հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելի հայրն է։

                  🧐 Հավաքականի շանսերը- թող ինձ ներեն Ռուսաստանի և Ֆինլանդիաի հավաքականի երկրպագուները, բայց Դանիան, իմ կարծիքով, այս խմբից դուրս գալու երկրորդ հավանական թեկնածուն է, իսկ իրադարձությունների որոշ զարգացումներից ելնելով, կարող է նույնիսկ անակնկալ մատուցել Բելգիայի հետ մրցավազքում։ Հետաքրքրիր կլինի հետևել հատկապես Էրիկսեն-Լուկակու միլանյան դուետի դիմակայությանը (երկուսն էլ հանդես են գալիս «Ինտերում» ): Հաշվի առնելով հավաքականի ներկայիս «տեմպն ու տրամադրությունը»՝ բոլորովին անակնկալ չի լինի, եթե թիմը կարողանա հասնի 1/4 եզրափակիչ, սակայն ավելին անել․․․ Չնայած «վիկինգներից» ամեն ինչ սպասելի է՝ չմոռանանք 1992-ը․․․


                  🇷🇺 Ռուսաստանի հավաքական

                  Գլխավոր մարզիչ՝ Ստանիսլավ Չերչեսով
                  Լավագույն արդյունքը՝ ԵԱ 1/2 եզրափակիչ(2008), ԱԱ 1/4 եզրափակիչ(2018)
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 38-րդ տեղ

                  Ռուսաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվում է որպես Ռուսաստանի կայսրության, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ և ԱՊՀ ազգային հավաքականների իրավահաջորդ: Այնուամենայնիվ, մի շարք պատճառներով, 1992 թվականից ի վեր Ռուսաստանի ազգային հավաքականի ելույթների ձեռքբերումներն ու վիճակագրությունը դիտարկվում է ԽՍՀՄ ազգային հավաքականից առանձին: Նշենք, որ ԽՍՀՄ հավաքականը Եվրոպայի առաջին չեմպիոնն է (1960թ)։

                  2016 թվականից Ռուսաստանի ընտրանին գլխավորում է Ստանիսլավ Չերչեսովը, ում գլխավորությամբ հավաքականը 2018թ տնային ԱԱ-ում գրանցեց այդ մրցաշարում իր պատմության դեռևս լավագույն արդյունքը՝ հասնելով մինչև 1/4 եզրափակիչ։

                  Ինչ վերաբերվում է առաջիկա Եվրոյին՝ Ռուսաստանի հավաքականն, ըստ ավանդույթի, ամենատարեց ընտրանիներից մեկն է մրցաշարում։ Չերչեսովը, չխախտելով իր սկզբունքները, հավաքականում ընդգրկել է հիմնականում փորձառու ֆուտբոլիստների, որոնց մեծամասնությանը կհիշեք դեռ 2018թ ԱԱ-ից։

                  Ինչ-որ անակնկալներ խաղային ձեռագրի առումով սպասել Ռուսաստանի հավաքականից առանձնապես պետք չէ։ Հարձակման կենտրոնում կլինի թիմի առաջատար Արտյոմ Ձյուբան, նրա թիկունքից կգործեն Գոլովինն ու Միրանչուկը․․․ Անսովոր կլինի տեսնել միայն մեկ բան․ Ակինֆեևն այլևս հավաքականում չէ (ավարտել է միջազգային կարիերան), և հետաքրքիր կլինի տեսնել, թե ով կփոխարինի նրան դարպասում։ Ամենայն հավանականությամբ Չերչեսովը հակված կլինի Շունինի տարբերակին, չնայած կարծում եմ, որ այս պահին Դյուպինն ավելի լավ տարբերակ է։ Հարձակման գծում էլ Ստանիսլավ Սալամովիչը չի թաքցնում, որ խաղալու է մեկ կենտրոնական բարձրահասակ հարձակվողով․ որպես Ձյուբային այլընտրանք, նա հավաքական է հրավիրել ևս երկու հսկայի՝ Սոբոլևին և Զաբոլոտնիին։ Նրանց բոլորի հասակը 190 սմ-ից ավել է։

                  Նախնական հայտացուցակում ընդգրկված էր նաև «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, սակայն նախամրցաշարային հավաքից առաջ երիտասարդ ֆուտբոլիստը հիվանդացել էր անգինայով և չմեկնեց հավաքականի հետ ընթացիկ հավաքին։ Արդյունքում նա չընդգրկվեց նաև վերջնական հայտացուցակում։ Ի դեպ, Ռուսաստանի հավաքականի հայտացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Զախարյանի բացակայության դեպքում ո՞վ կարող է դառնալ ռուսական ընտրանու գլխավոր բացահայտումը․ հնարավոր է մի փոքր անակնկալ հնչի, բայց՝ Գոլովինը։ Ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան անցկացրեց «Մոնակոյի» կազմում, և եթե շարունակի նույն արդյունավետությունը նաև Եվրոյում, ապա կարող է իրեն ճանապարհ հարթել դեպի ավելի հեղինակավոր ակումբ։

                  Ալեքսանդր Կերժակովը հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է՝ 30 գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել է Սերգեյ Իգնաշևիչը՝ 126 հանդիպում։

                  🧐 Հավաքականի շանսերը- Բելգիային և Դանիային զարմացնել ռուսներն իհարկե կարող են, սակայն դա քիչ հավանական է, իսկ ահա ֆիններին նրանք ի զորու են հաղթել և թղթի վրա այս դուելում համարվում են ֆավորիտ։ Միգուցե թիմը կարողանա լրացուցիչ ցուցանիշներով դուրս գալ փլեյ-օֆֆ, սակայն 1/8 եզրափակիչը կարող է ներկայիս հավաքականի համար լինել առավելագույնը։


                  🇫🇮 Սկանդինավյան բվերը

                  Գլխավոր մարզիչ՝ Մարկու Կաներվա
                  Լավագույն արդյունքը՝ երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի
                  ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 54-րդ տեղ

                  Գեղատեսիլ լճեր և անտառներ, Լապլանդիա և Ձմեռ պապ, սաունա․․․ բայց ոչ ֆուտբոլ։ Ահա թե ինչպես կարելի է բնութագրել Ֆինլանդիան մեկ նախադասությամբ։ Ի տարբերություն սկանդինավյան մյուս երկրների՝ Ֆինլանդիան ամենաոչֆուտբոլային երկիրն է․ Ֆինլանդիայի հավաքականը երբեք չի մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, իսկ Եվրոպայի 2020 թ. առաջնությունը կլինի նրա մասնակցությամբ առաջին միջազգային մրցաշարը: Այնպես որ, այս հավաքականի մասին խոսելու շատ բան չկա էլ։

                  Յարի Լիտմանենի և Սամի Հյուպիայի ժամանակշրջանից ի վեր, ֆիններն այժմ ունեն թերևս ամենատաղանդավոր ֆուտբոլային սերունդն իրենց պատմության մեջ։ Իհարկե, շատ ֆուտբոլիտներ երկրպագուների մեծամասնությանն այդքան էլ ծանոթ չեն, բայց կարելի է առանձնացնել մի քանի անուններ։ Առաջին հերթին նշենք թիմի առաջատար և գլխավոր գոլահար Տեմու Պուկիին, ով հայտնի է անգլիական «Նորվիչում» իր ելույթներով։ Կիսապաշտպանությունում առաջատարը Գլեն Կամարան է․ աֆրիկյան ծագում ունեցող ֆուտբոլիստը ներկա պահին գտնվում է անգլիական ակումբների դիտակետում։ Երրորդ ամենահայտնի ֆուտբոլիստը դարպասապահ Լուկաս Գրադեցկին է՝ «Բայերից», իսկ մյուս ֆուտբոլիստների անուններն այդքան էլ հայտնի չեն ֆուտբոլային լայն հասարակությունում։ Առաջիկա առաջնությունում վերջապես կարող է իր մասին լսեցնել տալ Յոել Պոհյանպալոն, ով ժամանակին համարվում էր «բվերի» ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։

                  Յարի Լիտմանեն հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է՝ 32 գոլով, իսկ բոլորից շատ հանդիպումներ անցկացրել է․․․ կրկին Լիտմանենը՝ 137 հանդիպում։

                  🦉 Թալիսման Բուբին

                  Ֆինլանդիայի ազգային հավաքականը ստացել է «բվեր» մականունը այն բանից հետո, երբ Եվրո-2008-ի ընտրական փուլի Բելգիայի հետ խաղի ժամանակ մի բու, որին ֆինները տվել են «Բուբի» մականունը, նստել էր հորիզոնական դարպասաձողին, իսկ երկու թիմերի խաղացողները, մրցավարի հետ միասին, անհաջող փորձում էին դուրս հանել թռչնին խաղադաշտից՝ չնայած հանդիսատեսը խնդրում էր դա չանել: Բուբին խաղադաշտում մնաց մի քանի րոպե, որից հետո հեռացավ: Այդ խաղում ֆինները հաղթեցին 2: 0 հաշվով, և նրանք հայտարարեցին, որ թռչունը դիտել է ազգային թիմի խաղը և թռչել այն բանից հետո, երբ համոզվել է տանտերերի հաղթանակի մեջ: Այդ պահից բու Բուբին համարվում էր Ֆինլանդիայի ազգային հավաքականի թալիսմանը, իսկ 2007 թ.-ին Բուբին Հելսինկիում ճանաչվեց «Ֆինլանդիայի տարվա քաղաքացի»։

                  🧐 Հավաքականի շանսերը- Թղթի վրա, զուտ նայելով թիմի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներին, կարելի է ենթադրել, որ ֆիններն այս կվարտետում չորրորդ-ավելորդն են։ Սակայն չմոռանանք, թե ինչպես նրանք կարողացան դուրս գալ Եվրո (նույն խմբում ընդգրկված էր նաև Հայաստանի հավաքականը), իսկ Ազգերի Լիգայում, և այս վերջին երկու-երեք տարիների ընթացքում ձեռք են բերել «ամուր ընկույզի» համբավ։ Այնպես որ, կարծում եմ, այս Եվրոյում ֆինները դեռ կազդեն մրցակիցների նյարդերի վրա։ Իսկ ինչո՞ւ չփորձել պայքարել փլեյ-օֆֆի համար, միգուցե Բուբին կրկին հայտնվի․․․


                  Ռուս-դանիական սկանդալ

                  Ըստ նախնական տվյալների՝ մոտ 2,5 հազար ռուսաստանցիներ չեն կարողանա ներկա գտնվել Եվրո-2020-ի Դանիայի ընտրանու դեմ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 21-ին Կոպենհագենում:  Պատճառը՝ Դանիայի իշխանությունները հրաժարվել են ռուս երկրպագուներին ընդունել մրցաշարի խաղերին՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նշենք, որ ԵՄ խորհուրդը առաջարկություններ է ներկայացրել ազգային կառավարություններին` Միության սահմանը հատելու կանոնների վերաբերյալ: Նրանց խոսքով՝ թույլատրվում է ԵՄ մուտք գործել բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են հաստատված պատվաստանյութերով: Միևնույն ժամանակ, ռուսական պատվաստանյութերը ՝ Sputnik V, EpiVacCorona և KoviVak, հաստատվածների թվում չեն:

                  Իր հերթին ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է Դանիայի իշխանությունների որոշումը՝ թույլ չտալ ռուս երկրպագուներին ներկա գտնվելու Կոպենհագենում կայանալիք խաղերին:

                  «Այս հարցի վերաբերյալ Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան դիմել է Դանիայի Արտաքին գործերի նախարարություն, սակայն սահմանի հատման ներկա սահմանափակումների ֆոնին բացառություններ չեն նախատեսվել», – RBC-Sport-ին հայտնել է ՈՒԵՖԱ-ն:


                  B խմբի բոլոր հանդիպումները կկայանան երկու քաղաքներում՝ Սանկտ-Պետերբուրգում և Կոպենհագենում։

                  Parken Stadium. Կոպենհագեն
                  Saint Petersburg stadium. Սանկտ-Պետերբուրգ

                  12.06 ⏰ 20։00 Դանիա-Ֆինլանդիա․ Կոպենհագեն
                  12.06 ⏰ 23։00 Բելգիա-Ռուսաստան․ Սանկտ Պետերբուրգ
                  16․06 ⏰ 17։00 Ֆինլանդիա-Ռուսաստան․ Սանկտ Պետերբուրգ
                  17․06 ⏰ 20։00 Դանիա-Բելգիա․ Կոպենհագեն
                  21․06 ⏰ 23։00 Ռուսաստան-Դանիա․ Կոպենհագեն
                  21․06 ⏰ 23։00 Ֆինլանդիա-Բելգիա․ Սանկտ Պետերբուրգ

                   

                  Վար Բաբայան

                  Թեգեր: եվրո-2020
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Ֆուտբոլում տարիքը դատավճիռ չէ․ Իտալական սուպերդուետը

                  19.07.21

                  📷Իտալացի երկրպագուն Կյելինիի ու Սակայի պատկերով դաջվածք է արել

                  17.07.21

                  Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ը հաղթելու համար պարգևատրվել է շքանշաններով

                  16.07.21

                  🎥 Եվրո-2020․ Շիկի շքեղ գոլը Շոտլանդիայի հավաքականի դարպասը

                  15.07.21

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից

                  21:23 / 08.07.25

                  🎥 Անխել Դի Մարիայի հուզիչ վերադարձը Ռոսարիո Սենտրալ

                  21:15 / 08.07.25

                  ՈւԵՖԱ-ն տուգանել է Մբապեին և Ռեալի ևս երկու խաղացողի․ հայտնի են մանրամասները

                  20:45 / 08.07.25

                  Յամալը չպետք է ստանա Ոսկե գնդակը. Մակելելե

                  20:15 / 08.07.25

                  ՉԼ․ Նոա – Բուդուչնոստ․ մեկնարկային կազմեր

                  18:57 / 08.07.25

                  Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ժոտայի ողբերգական վթարի վերաբերյալ

                  18:19 / 08.07.25

                  Բարսելոնան նոր պայմանագիր է կնքել Շչեսնու հետ

                  17:18 / 08.07.25

                  Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է

                  16:21 / 08.07.25

                  🎥📷 Ընկերոջ մահը չխանգարեց. Դիասն ընտրեց խնջույքը՝ Ժոտայի հուղարկավորության փոխարեն

                  15:05 / 08.07.25

                  Նոայի բյուջեն շատ բան է ասում, սակայն բյուջեն չի խաղում, այլ խաղացողները․ Բուդուչնոստի գլխավոր մարզիչ

                  14:05 / 08.07.25

                  Սկանդալ ՉԼ-ից առաջ. Նոայի մրցակից Բուդուչնոստը՝ հետաքննության կենտրոնում

                  13:24 / 08.07.25

                  Նոայի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար

                  13:02 / 08.07.25

                  Կրասնոդարում պատմել են Սպերցյանի ապագայի մասին

                  12:17 / 08.07.25

                  Անչելոտին նշել է իր մարզած այն ֆուտբոլիստին, որն արժանի էր Ոսկե գնդակին, բայց չստացավ այն

                  00:15 / 08.07.25

                  Լիվերպուլի հարձակվողը մոտ է Բարսելոնա տեղափոխվելուն․ Goal

                  23:15 / 07.07.25

                  Ասիական ՉԼ-ի հաղթողը բանակցություններ է վարում Մեսսիի տեղափոխության շուրջ

                  22:15 / 07.07.25

                  ՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցությունները

                  21:15 / 07.07.25

                  Կառլոս Ալկարաս նշել է Ոսկե գնդակի երեք հիմնական հավակնորդներին

                  20:15 / 07.07.25

                  Դոնարուման դիմել է հոգեբանի՝ Մուսիալային ծանր վնասվածք հասցնելուց հետո

                  19:15 / 07.07.25

                  Նա բացեց իմ աչքերը, նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ․ Անրի

                  18:15 / 07.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.