Հռոմի լուսավոր աստղը, երկարամյա դոմինանտության անկումը․ Ա Սերիայի մրցաշրջանը՝ մեր դիտակետում - Armsport.am
3.06.23
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • ԱԱ 2022
    • ArmSport Quiz
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • ԻՍՊԱՆԻԱ
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի հետ խաղի համար

    Լիվերպուլը հաջորդ շաբաթ նոր տրանսֆեր կձևակերպի

    Պաշտոնական․ Եվս մեկ ֆուտբոլիստ հեռանում է Ռեալից

    ՊՍԺ-ն որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ

    Գալտիեն հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում

    Պաշտոնական․ Երեք ֆուտբոլիստ լքել է Վուլվերհեմփթոնը

    Ի՞նչ է կատարվում․ ESPN-ը ջնջել է Մեսսիի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին գրառումը

    Ուրարտուի ֆուտբոլիստը հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական

    Trending Tags

    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս եկավ Ռոլան Գարոսի մրցաշարի 1/8 եզրափակիչ

      Ռոլան Գարոս․ Ավանեսյանը հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Ռոլան Գարոս․ Հայտնի է Խաչանովի մրցակիցը 1/8 եզրափակչում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Խաչանովը մեկնաբանել է Ռոլան Գարոսի 3-րդ շրջան դուրս գալը

      Ջոկովիչը երեք սեթում հաղթել է Ֆուկովիչին և դուրս եկել Ռոլան Գարոսի երրորդ շրջան

      Ռոլան Գարոս․ Ավանեսյանի հաղթարշավը շարունակվում է․ Էլինան դուրս եկավ երրորդ շրջան

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթեց և դուրս եկավ երրորդ շրջան

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
        • Ազատ ոճի

        Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

        Պատանի ըմբիշներն Ալբանիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը. կազմերը

        Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

        Բենուր Փաշայանի հուշամրցաշար. Մաքսիմ Մանուկյանը և ևս 2 հայ ըմբիշ ոսկե մեդալներ են նվաճել

        Ուղիղ եթեր․ Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամցաշար. այսօր կկայանան եզրափակիչները

        Վթարի ենթարկված ըմբիշներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր

        Շտապ. Վթարի ենթարկված ըմբիշներին արյուն է պետք

        Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հուշամրցաշարեր Երևանում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • ՎՈԼԵՅԲՈԼ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո

          Արտաշատի մարզադաշտի վազքուղու տեղադրման աշխատանքները մոտենում են ավարտին

          Ուրարտուի չեմպիոնական գոլն ու էմոցիաները՝ Փյունիկին հաղթելուց հետո․ ֆոտոշարք

          Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնություն՝ նվիրված 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

          ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթին մասնակցել են վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի և ֆուտբոլի շուրջ 48 թիմեր

          Ռոնալդուն վնասվածք է ստացել

          100 մլն դրամ՝ 2023 թ. մանկապատանեկան մարզադպրոցների՝ մարզագույքով ապահովման համար

          Երևանում կստեղծվի հավաքական թիմերի մարզման կենտրոն

          Հայտնի են հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          • ՄԵԴԻԱ
          • ԱԱ 2022
          Որոնման որդյունք՝ 0
          Տեսնել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • ԱԱ 2022
            • ArmSport Quiz
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • ԻՍՊԱՆԻԱ
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի հետ խաղի համար

            Լիվերպուլը հաջորդ շաբաթ նոր տրանսֆեր կձևակերպի

            Պաշտոնական․ Եվս մեկ ֆուտբոլիստ հեռանում է Ռեալից

            ՊՍԺ-ն որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ

            Գալտիեն հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում

            Պաշտոնական․ Երեք ֆուտբոլիստ լքել է Վուլվերհեմփթոնը

            Ի՞նչ է կատարվում․ ESPN-ը ջնջել է Մեսսիի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին գրառումը

            Ուրարտուի ֆուտբոլիստը հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական

            Trending Tags

            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս եկավ Ռոլան Գարոսի մրցաշարի 1/8 եզրափակիչ

              Ռոլան Գարոս․ Ավանեսյանը հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Ռոլան Գարոս․ Հայտնի է Խաչանովի մրցակիցը 1/8 եզրափակչում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Խաչանովը մեկնաբանել է Ռոլան Գարոսի 3-րդ շրջան դուրս գալը

              Ջոկովիչը երեք սեթում հաղթել է Ֆուկովիչին և դուրս եկել Ռոլան Գարոսի երրորդ շրջան

              Ռոլան Գարոս․ Ավանեսյանի հաղթարշավը շարունակվում է․ Էլինան դուրս եկավ երրորդ շրջան

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթեց և դուրս եկավ երրորդ շրջան

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                • Ազատ ոճի

                Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

                Պատանի ըմբիշներն Ալբանիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը. կազմերը

                Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

                Բենուր Փաշայանի հուշամրցաշար. Մաքսիմ Մանուկյանը և ևս 2 հայ ըմբիշ ոսկե մեդալներ են նվաճել

                Ուղիղ եթեր․ Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամցաշար. այսօր կկայանան եզրափակիչները

                Վթարի ենթարկված ըմբիշներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր

                Շտապ. Վթարի ենթարկված ըմբիշներին արյուն է պետք

                Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հուշամրցաշարեր Երևանում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո

                  Արտաշատի մարզադաշտի վազքուղու տեղադրման աշխատանքները մոտենում են ավարտին

                  Ուրարտուի չեմպիոնական գոլն ու էմոցիաները՝ Փյունիկին հաղթելուց հետո․ ֆոտոշարք

                  Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնություն՝ նվիրված 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

                  ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթին մասնակցել են վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի և ֆուտբոլի շուրջ 48 թիմեր

                  Ռոնալդուն վնասվածք է ստացել

                  100 մլն դրամ՝ 2023 թ. մանկապատանեկան մարզադպրոցների՝ մարզագույքով ապահովման համար

                  Երևանում կստեղծվի հավաքական թիմերի մարզման կենտրոն

                  Հայտնի են հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ԱԱ 2022
                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ

                  Հռոմի լուսավոր աստղը, երկարամյա դոմինանտության անկումը․ Ա Սերիայի մրցաշրջանը՝ մեր դիտակետում

                  ՖՈՒՏԲՈԼ, Իտալիա, Թոփ, ArmSport-ի ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
                  25.05.21 / 16:18
                  0

                  Այս կիրակի ավարտվեց Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանը, որի ամենագլխավոր իրադարձությունը երկար սպասված նոր չեմպիոնն էր։ Այո՛, թուրինյան գրանդի հեգեմոնիան վերջապես խախտվեց՝ Միլանի «Ինտերի» շնորհիվ։

                  Այն, որ Անտոնիո Կոնտեի թիմը կլինի առաջինը մրցաշրջանի արդյունքներով, հայտնի էր դեռևս մի քանի տուր առաջ։ 34-րդ տուրում միլանյան գրանդն անհասանելի դարձավ մոտակա հետապնդողների համար։ Սա «Ինտերի» 19-րդ Սկուդետոն էր:

                  Սակայն վաղաժամ չեմպիոնությունը միայն բալն էր մեծ տորթի վրա։ Իսկ այդ տորթի վերջնական տեսքին մենք ականատես եղանք միայն կիրակի երեկոյան․ մինչև վերջին տուրը պահպանվում էին մի շարք ինտրիգներ։ Նախ, ՉԼ-ի հաջորդ խաղարկության 3 մասնակիցները (դե, 4-րդն արդեն «Ինտերի» գրպանում էր) դեռ վերջնականապես հայտնի չէին։ 3 տեղ, 4 թեկնածու, և արդյունքում այդ անհաջողակը դարձավ «Նապոլին»։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ նեապոլիտանական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռանում է թիմից․ դա անձամբ հաստատել է ակումբի նախագահ Դե Լաուրենտիսը։

                  Ահա այսպես բաշխվեցին եվրագավաթային տեղերը մրցաշրջանի արդյունքներով

                  Չեմպիոնների Լիգա

                  1․ «Ինտեր»
                  2․ «Միլան»
                  3․ «Ատալանտա»
                  4․ «Յուվենտուս»

                  Եվրոպա Լիգա/ Կենֆերենցիաների լիգա

                  5․ «Նապոլի»
                  6․ «Լացիո»
                  7․ «Ռոմա» (Կենֆերենցիաների լիգա)


                  Միլանցիները+Ատալանտան

                  Միլանյան երկու գրանդները հիանալի մրցաշրջան անցկացրեցին։ Առաջնության մեկնարկից սկսած երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորում էր «Միլանը», որը սակայն երկրորդ շրջանում չկարողացավ պահպանել առավելությունը։ Թե ինչո՞ւ, դա արդեն առանձին պատմություն է (պահեստայինների կարճ նստարան, ֆուտբոլիստների՝ չափազանց ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և այլն)։ Ո՞վ տպավորեց միլանյան թիմի կազմում․ Ֆրանկ Կեսսիեն և Թեո Էրնանդեսը, որոնց շուրջ էլ հավանաբար կկառուցվի թիմը հաջորդ մրցաշրջանում։ Մի քանի որակյալ ձեռքբերումներ, պլյուս փորձառու ծերուկներ Կյաերն ու Իբրահիմովիչը, և Պիոլիի ավազակախումբը ի վիճակի կլինի կատարել փորձ N2-ը՝ սկուդետոյին տիրանալու համար։

                  Իսկ ահա Կոնտեի թիմը կայուն էր գրեթե ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Կցանկանայի առանձնացնել Ռոմելու Լուկակուին․ այդ ֆուտբոլիստը կտրուկ աճ է գրանցել վերջին մեկ տարվա ընթացքում, դարձել է թիմի իսկական առաջատարը, իսկ նրա արդյունավետությունը չափազանց մեծ դեր խաղաց չեմպիոնական մրցավազքում։ Եթե նրան ճանաչեն մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, դա, ըստ իս, կլինի միանգամայն արդարացի։ Շատ լավ մրցաշրջան անցկացրեց նաև Աշրաֆ Հակիմին, Նիկոլո Բարելլան, որն առհասարակ «Ինտերի» ապագան է, Բաստոնիին ևս մեծ ապագա է սպասվում, իսկ վերջերս իր խաղն է վերգտել նաև Քրիստիան Էրիկսենը, ով անշուշտ, դեռ մեծ օգուտ կտա թիմին ապագայում։ Թիմի կազմն ընդհանուր առմամբ շատ լավն է, սակայն ՉԼ-ում հաջող ելույթների համար անհրաժեշտ են որոշ ձեռքբերումներ։ Բայց այդ ամենն ընդամենը մեդալի կողմն է․ ակումբը լուրջ ֆինանսական կորուստներ ունի, և չի բացառվում, որ նոր մրցաշրջանից առաջ թիմը համալրվելու փոխարեն կարող է և կորուստներ ունենալ։ Պատահական չէ, որ միջազգային մամուլը Լաուտարոյին ուղարկում է Մադրիդ, իսկ անգլիական թիմերը ցանկանում են ԱՊԼ վերադարձնել Լուկակուին։ Համենայն դեպս, հուսանք, որ թիմի գործերը բարեհաջող կդասավորվեն, քանզի Ա Սերիայում պետք է ներկայիս «Ինտերի» նման թիմ, որպեսզի չեմպիոնական մրցավազքում հաճախակի ականատես լինենք թեժ մրցակցության։

                  Գասպերինիի «Ատալանտան» ինչպես միշտ շքեղ էր, և արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենաարդյունավետ ու դիտարժան ֆուտբոլն է ցուցադրում ոչ միայն Իտալիայում, այլ ամբողջ Եվրոպայում, այնպես որ, նման թիմին ՉԼ-ում տեսնելը պարզապես հաճելի է։ Լուիս Մուրիել, Դուվան Սապատա, Ռուսալն Մալինովսկի, Ռոբին Գոսենս և ևս մի քանի ֆուտբոլիստներ դեռ շատ կհիշեցնեն իրենց մասին, իսկ նրանցից ոմանց մենք կտեսնենք նաև առաջիկա Եվրո-2020-ում։ Շատերը կարծում էին, որ թիմի նախորդ տարվա հաջողությունները պատահական էին, բայց, կարծես թե, ոչ․ ի դեմս «Ատալանտայի» մենք ստացել ենք շատերի կողմից սիրված ամուր թիմ, որը դեռ մի քանի տարի «կազդի» լոկալ գրանդների նյարդերի վրա, և ինչու ոչ՝ տարիներ հետո ինքն էլ կհամարվի գրանդ։ Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ․․․


                  👑 Դոմինանտի անկումը

                  Ինչ վերաբերվում է «Յուվենտուսին»․․․ Թուրինյան ակումբը վերջին տասնամյակում ամենաանհաջող մրցաշրջանն անցկացրեց։ Ինչ-որ տեղ դա պայմանավորված էր նաև անփորձ մարզչի գործոնով։ Կարծում եմ՝ Անյելին և «Յուվեի» մնացած վերնախավը լավ հասկանում էին, թե ինչ ռիսկային է բացարձակապես մարզչական փորձ չունեցող Պիրլոյին նշանակելը եվրոպական գրանդի ղեկին։ Ակնկալո՞ւմ էին ստանալ Զիդանի էֆեկտը։ Միգուցե։ Բայց երբ Զիդանը գլխավորեց «Ռեալը», նրա ինքնակենսագրականում արդեն կար երիտասարդական թիմի հետ մի քանի տարվա աշխատանքային փորձը, գումարած՝ նա ստացավ ամբողջովին համալրված հիանալի կազմ։ Զիդանի հաջողությունները Պիրլոյի դեպքում ակնկալելը նվազագույնս միամտություն է, և այն, որ թիմը կարողացավ գոնե ՉԼ ուղեգիր նվաճել, դա արդեն իսկ կարելի է փոքրիկ հաջողություն համարել։ Թիմին անհրաժեշտ են լուրջ կադրային փոփոխություններ, գրեթե բոլոր դիրքերում հարկավոր են ուժեղացումներ։ Բուֆոնը հեռանում է, Կյելինին և Բոնուչին չեն կարող անդադար երկրորդ երիտասարդություն վերապրել, իսկ Ռոնալդուն․․․ դա արդեն լրիվ առանձին քննարկման թեմա է։ Դրական դիտարկումներից եթե խոսենք, ապա  բավականին հաջող մրցաշրջան անցկացրեցին թիմի նորեկները՝ Ֆեդերիկո Կիեզան և Վեսթոն Մակքենին, իսկ Կուադրադոն ևս մեկ անգամ ապացուցեց՝ որքան կարևոր է թիմում ունենալ նման ունիվերսալ, ով ցանկացած պահի կարող է փակել յուրաքանչյուր դիրք աջ եզրում․ պետք է՝ կխաղա պաշտպանությունում, իսկ երբ պետք է՝ կմիանա հարձակվողական օղակին։


                  Ափդեյթի անհրաժեշտություն

                  Առաջնության վերջին հատվածն անչափ դրամատիկ ստացվեց: «Ռոման», որ մինչև վերջ եվրոպական գոտում էր, կարող էր սայթաքել, սակայն վերջին տուրում 2-2 հաշվով ավարտեց խաղը «Սպեցիայի» դեմ ու նվաճեց Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Ուղեգիր տվող գոլը 85-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը (գոլը՝ այստեղ): Այդ ուղեգրին մոտ էր «Սասուոլոն», որն իր հերթին հաղթեց «Լացիոյին»: «Ռոմայի» մասին կխոսենք առանձին, դա կլինի մեր դեսերտը, իսկ հիմա լավագույն քառյակից դուրս մնացած թիմերի մասին։

                  «Սասուոլոն»՝ Դե Ձերբիի գլխավորութամբ, շատ տպավորիչ մրցաշրջան անցկացրեց, որի կրկնությանը հաջորդ մրցաշրջանում դժվար թե ականատես լինենք։ Երիտասարդ մարզիչը հեռանում է թիմից, և նրան հնարավոր է շուտով տեսնենք ուկրաինական գրանդի՝ «Շախտյորի» ղեկին։ Թիմի առաջատարներից մեկը՝ Ժերեմի Բոգան ևս հայտարարել է թիմից հեռանալու մասին, իսկ մյուս առաջատարը՝ Լոկատելին, այս տրանսֆերային պատուհանի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկն է լինելու. նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռեալը», ՊՍԺ-ն և նույն «Շախտյորը»։

                  Սակայն մարզչական փոփոխություն է սպավում նաև «Լացիոյում»։ Ինձագին ամենայն հավանականությամբ կլքի հռոմեական ակումբը, իսկ «արծիվների» ֆուտբոլիստներից մի քանիսը հնարավոր է հետևեն մարզչի օրինակին։ Համենայն դեպս, «Լացիոն» չկարողացավ կրկնել նախորդ մրցաշրջանի սխրանքը և այս տարի բավարարվեցին միայն Եվրոպա Լիգայի ուղեգրով։

                  Այն, որ Գատուզոն կհեռանա «Նապոլիից», արդեն վերևում նշեցինք, և նեապոլիտանական թիմում ևս սպասվում են մեծ փոփոխություններ։ Օրինակ, ըստ Gazzetta dello Sport-ի՝ «Նապոլին» պատրաստ է վաճառել Ֆաբիան Ռուիսին, Կալիդու Կուլիբալիին, Նիկոլա Մաքսիմովիչին, Էլսիդ Հյուաային ու թիմի առաջատար Լորենցո Ինսինյեին, ով չի շտապում ակումբի հետ նոր պայմանագիր կնքել: Ակումբը լավ գումար կվաստակի նրանց վաճառքից և այդ գումարով կարելի է ոչ պակաս հետաքրքիր համալրումներ ունենալ։

                  Մարզչական փոփոխություններ են սպասվում նաև «Սամպդորիայում»։ Կլաուդիո Ռանիերին օրերս հայտնել է, որ հեռանում է ջենովական ակումբից․ «Լեսթերի» սխրանքներն իրագործելու ռեսուրսներն այս ակումբում չեն բավականացնում, և նման կարգի մարզչին անհրաժեշտ է ավելի մեծ հավակնություններ ունեցող նախագիծ․ միգուցե ուժերը փորձել վերը նշված եռյակից մեկու՞մ․․․

                  Հիասթափեցնում են նաև «Ֆիորենտինայի» և «Տորինոյի» արդյունքները․ չնայած յուրաքանչյուրի կազմում վառ մրցաշրջան անցկացրեցին համապատասխանաբար Դուշան Վլահովիչն ու Անդրեա Բելոտին, սակայն նրանց վառ արդյունքները այդպես էլ չօգնեցին իրենց թիմերին պայքարել ավելի բարձր տեղերի համար։ Սերբ հարձակվողը փայլատակեց մրցաշարջանի վերջին հատվածում, իսկ Իտալիայի հավաքականի հարձակվող Բելոտին բարձր արդյունավետությամբ է աչքի ընկնում արդեն մի քանի մրցաշրջան անընդմեջ։ Վերջինս, հավանաբար, արդեն պետք է փոխի ակումբային գրանցումը, չէ որ նա արդեն 27 տարեկան է, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է նա դա անի․․․

                  Եվս երկու ֆուտբոլիստ, ովքեր արժանի են ավելի բարձրակարգ ակումբների ուշադրությանը, դա «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլն է և «Կրոտոնեի» հարձակվող Սիմին։ Արգենտինացի կիսապաշտպանը «Ուդինեզեի» գլխավոր աստղն է, թիմի առաջատարը, ով անհատապես լավ մրցաշրջան անցկացրեց, իսկ նիգերիացի հարձակվող Սիմի Նվանկվուն, ով գրեթե 2 մ հասակ ունի, դարձել է իր թիմի խփած գոլերի մոտ կեսի հեղինակը (20 գոլ՝ թիմի խփած 45 գոլից)։


                  Անհաջողակները

                  Խոսեցինք «Կրոտոնեի» մասին, ուրեմն շարունակենք անհաջողակների թեման։ Այս թիմից բացի մրցաշրջանի արդյունքներով լիգան լքում են նաև «Բենևենտոն» և «Պարման»։ Վերջինիս անհաջողությունների շղթան դեռ շարունակվում է, ակումբն այդպես էլ չի կարողանում կայունացնել թե ֆինանսական, թե մյուս ասպեկտները, չնայած վերջերս արված հայտարարության, որ «Պարման» պատրաստվում է նոր, ժամանակակից մարզադաշտ կառուցել։ Կարծում եմ՝ այս թիմին մենք շուտով կրկին կտեսնենք Ա Սերիայում։ Մյուս երկուսը նախորդ մրցաշրջանում Բ Սերիայից բարձրացան բարձրագույն դիվիզիոն, սակայն նրանց ոդիսականը երկար չտևեց։ Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բենևենտոն» թվում էր հավակնոտ և բավական ռեսուրսներ ունեցող նախագիծ, իսկ «Կրոտոնեն» վերջին 5 տարիներից 3-ն անցկացրել էր Ա Սերիայում՝ դուրս մնալով և վերադառնալով էլիտա։ Այնպես որ, ավելի հավանական էր թվում, որ նրանցից որևէ մեկը կշարունակի իր ելույթները էլլիտայում, սակայն, զարմանալիորեն, հաջորդ մրցաշրջանում իր տեղը պահպանեց երրորդ նորեկը՝ «Սպեցիան», որին ավելի շուտ կարելի է դասել հաջողակների խմբին, քան անհաջողակների։ Այս թիմից ևս կարելի է առանձնացնել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր իրենց հաջող ելույթներով կարողացան օգնել թիմին մնալ Ա Սերիայում․ Պոբեգա, Մաջիորե, Նզոլա, Էրլիչ, Վերդե․․․ մտապահեք այս անունները, նրանց հավանաբար շուտով կտեսնենք ավելի բարձրակարգ ակումբներում։

                  Մեր անհաջողակներին հաջորդ մրցաշրջանում կփոխարինեն «Էմպոլին» և «Սալերնիտանան», իսկ երրորդ ուղեգրի տերը դեռևս հայտնի չէ, և կորոշվի փլեյ-օֆֆ փուլում («Վենեցիա»-«Սիտադելա» զույգի հաղթողը, առաջին խաղում գրանցվել է 1-0)։


                  Հռոմի լուսավոր աստղը

                  «Ռոմայի» արդյունքներն այս մրցաշրջանում․․․ Այս թեմայի շուրջ կարող ենք խոսել այնքան երկար, որքան Հռոմի տարիքն է, սակայն եթե կարճ՝ թիմը մրցաշարային աղյուսակում իր տեղում է։ Մրցաշրջանի առաջին հատվածում թիմը պայքարում էր լավագույն քառյակում հայտնվելու համար, իսկ երկրորդում արդեն պայքարում էր պարզապես եվրագավաթային տեղերի համար։ Եվրագավաթներում կարծես թե ամեն ինչ ստացվում էր, սակայն Կավանին և ընկերները ցույց տվեցին «գայլերին» իրենց տեղը։ Ինչո՞ւ․․․ Ոմանք կնշեն առաջատարների վնասվածքները, ոմանք կնշեն Ֆոնսեկայի՝ ոչ թոփ մարզիչ լինելը, և այդ ամենն իր տեղն ունի, իհարկե, որոշ վերապահումներով, սակայն գլխավոր գործոնը մեկն է՝ ռեսուրսներ։ Թիմը չուներ և ներկայումս էլ չունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ էին գրանդների հետ մրցակցելու համար։ Նայեք թիմերի դասավորվածությանը․ ո՞ր թիմի կազմն է զիջում հռոմեացիներին, եթե իհարկե չի գերազանցում։ Ֆոնսեկայի թիմը բախվեց նույն խնդրին, ինչ «Միլանը»․ պահեստայինների կարճ նստարան (խոսքը քանակի մասին չէ, այլ որակի), առաջատարներին արժանի փոխարինողների բացակայություն։ Եվ եթե միլանյան թիմի դեպքում ֆուտբոլիստների մեծամասնության խաղամակարդակը միջին և մասամբ միջինից բարձր էր, ապա նույնը հռոմեական թիմի դեպքում ասել լեզուն չի պտտվում։

                  Շատերի համար գաղտնիք չէ, որ իտալական առաջնությունը վետերան ֆուտբոլիստներին ընձեռում է ռենեսանսի հնարավորություն, շատերի մոտ երկրորդ շնչառությունն է բացվում, և ոմանք ուշ տարիքում իրենց հիանալի են դրսևորում հենց այս լիգայում։

                  Նման օրինակ կարելի է համարել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ ԱՊԼ-ում ոչ այդքան հաջող ելույթներից հետո հայ ֆուտբոլիստը կրկին հնարավորություն ստացավ դրսևորել իր բարձր որակները, իսկ այս տարի դարձավ թիմի առաջատարը՝ բոլոր առումներով։ Քանի՞ անգամ Մխիթարյանի արդյունավետ գործողությունները միավորներ բերեցին «Ռոմային» այս մրցաշրջանում։ 13 գոլ, 10 գոլային փոխանցում․․․ թվերը խոսում են ֆուտբոլիստի կարևորության մասին, բայց հարցը միայն վիճակագրական տվյալները չեն․ նա թիմի ուղեղն է, գրոհների կազմակերպիչը և պարզապես առաջատարը։

                  Ինչ վերաբերվում է հաջորդ մրցաշրջանում թիմի ակնկալիքներին, ապա անհրաժեշտ են ոչ թե մասնակի, այլ գլոբալ փոփոխություններ։ Առաջին քայլն արդեն արված է․ Ֆոնսեկային կփոխարինի Մոուրինյուն։ Այո, վերջին տարիներին Ժոզեն չի կարող գլուխ գովել տպավորիչ արդյունքներով, և ոմանք կասեն՝ պորտուգալացիների տեղափոխությունից արդյունքը չի փոխվի, բայց եկեք վաղաժամ կանխատեսումեր չանենք։ Մոուրինյուի նշանակումը ոչ միայն կրում է մարզական բնույթ, այլ դա նաև շատ հաջող մարքեթինգային քայլ է։ Հավատացեք՝ նման խարիզմատիկ կերպարը շատ նոր երկրպագուների կներգրավի դեպի հռեմեական ակումբը։ Փաստ․ նա դեռ չի էլ ժամանել Հռոմ, սակայն հավերժական քաղաքում իսկական իրարանցում էր առաջացել. ֆրեսկա, պիցցա, պաղպաղակ՝ Մոուրինյուի պատվին, ոմանք էլ նույնիսկ դաջվածքներ են անում։

                  Ակումբի սեփականատերերը՝ Ֆրիդկինների ընտանիքը, ավելի վաղ հայտնել էին իրենց մտադրությունների մասին՝ հռոմեական ակումբին ֆուտբոլային օլիմպ վերադարձնելու վերաբերյալ։ Եվ միգուցե այս ամառ նրանք Ժոզեին կտրամադրեն շոշափելի միջոցներ՝ այդ ծրագրի իրագործման հիմնաքարը դնելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է Մխիթարյանին և Մոուրինյուին, այսօր չենք փորձի ընկղմվել հավանական և անհավանական տարբերակների սարդոստայնում, այդ մասին ավելի վաղ անդրադարձել էր իմ գործընկերը՝ Հռոմեական ինտրիգներ․ Մխիթարյանն ու Մոուրինյուն՝ նորից նույն թիմում նյութում։

                  Իտալական մամուլում շրջանառվում են տարաբնույթ տեղեկություններ՝ որտեղ կարող է կարիերան շարունակել Մխիթարյանը։ «Յուվենտուս», «Միլան», նույնիսկ՝  «Զենիթ», կամ էլ, ըստ որոշ նոր տեղեկությունների, նա հնարավոր է մնա Հռոմում։ Tuttomercatoweb-ը գրում է, որ Մխիթարյանն արդեն «համոզել է» Ժոզե Մոուրինյուին, որ իր՝ հռոմեական ակումբում հետագա ելույթների համար հիմքեր կան։ Եվ իսկապես, ամեն ինչ սկսվում է հիմքից, և Հենրիխը կարող է դառնալ նոր նախագծի հիմնակորիզը, ում շուրջ հնարավոր կլինի նոր, ավելի մրցունակ և հավակնոտ թիմ կառուցել․․․


                   

                  ⚽ Ամենաարդյունավետ թոփ առաջնությունը

                  Opta վիճակագրական պորտալը համեմատել է Եվրոպայի 5 լավագույն առաջնություններում միջին արդյունավետությունը 2020/21 մրցաշրջանում: Միջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իտալիայում, որտեղ 380 խաղում խփվել է 1160 գոլ, ինչը յուրաքանչյուր խաղում տվել է միջինը 3,1 գոլ արդյունք: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Բունդեսլիգան. միջինում 3 գոլ մեկ խաղում, Լիգա 1-ը երրորդ հորիզոնականում է` 2,8 գոլ մեկ խաղում, Պրեմիեր լիգան՝ չորրորդ, իր 2,7 գոլով մեկ խաղում: Լա Լիգայում գրանցվել է ամենացածր ցուցանիշը՝ 2,5 գնդակ մեկ խաղում:

                  2020/2021 մրցաշրջանում Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը դարձավ լավագույն 5 լիգաներից երեքի լավագույն ռմբարկուն: Նախկինում Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում երեք անգամ դարձել էր Լա Լիգայի լավագույն ռմբարկու, բացի այդ, հարձակվողը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2007/08 մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Այս մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը 29 գոլ է խփել Ա Սերիայի 33 խաղում:

                  Լավագույն ռմբարկուները․

                  Կրիշտիանու Ռոնալդու․ «Յուվենտուս» – 29 գոլ
                  Ռոմելու Լուկակու․ «Ինտեր»  – 24
                  Լուիս Մուրիել․ «Ատալանտա» – 22
                  Դուշան Վլահովիչ․ «Ֆիորենտինա»  – 21
                  Չիրո Իմոբիլե․ «Լացիո»  – 20
                  Սիմի․ «Կրոտոնե»  – 20
                  Լորենցո Ինսինյե․ «Նապոլի»- 19

                  «Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին դարձել է Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանում առաջատարը՝ գոլային փոխանցումների քանակով: 36 խաղում Մալինովսկին ունի 11 գոլային փոխանցում: 2-ից 5-րդ տեղերը բաժանեցին միանգամից 4 խաղացողներ. «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Նապոլիի» կիսապաշտպան Պետր Զելինսկին, «Ուդինեզեի» փլեյմեյքեր Ռոդրիգո Դե Պաուլը և «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան: Բոլորն ունեն 10 գոլային փոխանցում իրեց ակտիվում:

                  Եվ վերջում, որպես բոնուս, կարծում եմ Ձեզ հետաքրքիր կլինի նաև իմանալ՝ որքան գումար են վաստակել որոշ ակումբներ մրցաշրջանի արդյունքներով։ Calcioefinanza-ն հրապարակել է Ա Սերիայի մրցանակային գումարների աղյուսակը: Իտալական ակումբները որոշակի գումար կստանան` կախված աղյուսակում իրենց դիրքից․

                  «Ինտեր» 23,4 միլիոն եվրո , «Միլան» – 19,4 միլիոն եվրո, «Ատալանտա» – 16,8 միլիոն եվրո
                  «Յուվենտուս»- 4 – 14,2 միլիոն եվրո, «Նապոլի» – 12,5 միլիոն եվրո, «Լացիո» – 10,9 միլիոն եվրո
                  «Ռոմա» – 9,3 միլիոն եվրո, «Սասուոլո» – 8,3 միլիոն եվրո, «Սամդորիա» – 7,4 միլիոն եվրո․․․
                  «Բենևենտո» – 2.2 միլիոն եվրո, «Կրոտոնե» – 1,6 միլիոն եվրո, «Պարմա» – 0,9 միլիոն եվրո

                  Այսօր այսքանը, հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանը բացելու է իր փեղկերն արդեն շուտով, և բացի մարզչական փոփոխություններից մենք ականատես կլինենք նաև շատերին հետաքրքիր տրանսֆերային անցուդարձին, իսկ մենք կանդրադառնանք Ա Սերիային արդեն հաջորդ մրցաշրջանի շեմին։ Վայելեք առաջիկա Եվրո-2020-ը, առողջ եղեք․․․

                  Վար Բաբայան

                  Թեգեր։ Ա Սերիա
                  ShareSendShareShare

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի հետ խաղի համար

                  03.06.23

                  Լիվերպուլը հաջորդ շաբաթ նոր տրանսֆեր կձևակերպի

                  03.06.23

                  Պաշտոնական․ Եվս մեկ ֆուտբոլիստ հեռանում է Ռեալից

                  03.06.23

                  ՊՍԺ-ն որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ

                  03.06.23

                  ԼՐԱՀՈՍ

                  Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի հետ խաղի համար

                  19:41 / 03.06.23

                  Լիվերպուլը հաջորդ շաբաթ նոր տրանսֆեր կձևակերպի

                  19:27 / 03.06.23

                  Պաշտոնական․ Եվս մեկ ֆուտբոլիստ հեռանում է Ռեալից

                  19:07 / 03.06.23

                  ՊՍԺ-ն որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ

                  18:57 / 03.06.23

                  Գալտիեն հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում

                  18:41 / 03.06.23

                  Պաշտոնական․ Երեք ֆուտբոլիստ լքել է Վուլվերհեմփթոնը

                  18:27 / 03.06.23

                  Ի՞նչ է կատարվում․ ESPN-ը ջնջել է Մեսսիի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին գրառումը

                  18:07 / 03.06.23

                  Ուրարտուի ֆուտբոլիստը հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական

                  17:51 / 03.06.23

                  Մեսսին լքում է ՊՍԺ-ն

                  17:45 / 03.06.23

                  Ես դա շատ կցանկանայի․ Չավին՝ Մեսսիի վերադարձի մասին

                  17:18 / 03.06.23

                  Մանչեսթեր Սիթի -Մանչեսթեր Յունայթեդ. թիմերի մեկնարկային կազմերն՝ Անգլիայի գավաթի եզրափակչի համար

                  17:10 / 03.06.23

                  Բարսելոնա-Վոլֆսբուրգ․ մեկնարկային կազմեր

                  17:08 / 03.06.23

                  Կրասնոդարի մեկնարկային կազմը ՌՊԼ վերջին տուրի խաղի համար

                  17:03 / 03.06.23

                  Չավի. Բարսելոնայի աղջիկները երբեք չեն հոգնում հաղթելուց․ անհամբեր սպասում են ՉԼ այսօրվա եզրափակչին

                  16:50 / 03.06.23

                  Բելինգեմը մոտ է Ռեալ տեղափոխությանը․ Բորուսիան զիջումների կգնա

                  16:20 / 03.06.23

                  Ուրարտուն 9 տարվա դադարից հետո նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը. ՀՖՖ-ի տեսանյութը

                  16:00 / 03.06.23

                  Պաշտոնական․ Ասենսիոն լքում է Ռեալը

                  15:45 / 03.06.23

                  Արտաշատի մարզադաշտի վազքուղու տեղադրման աշխատանքները մոտենում են ավարտին

                  15:20 / 03.06.23

                  Անչելոտին խոսել է Բենզեմայի ապագայի մասին

                  15:07 / 03.06.23

                  Էվերթոնը պատրաստ է 31 միլիոն եվրո վճարել Ռոմայի հարձակվող Աբրահամի համար

                  15:00 / 03.06.23

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ՖՈՒՏԲՈԼ

                  Փյունիկ-Ուրարտու. վճռորոշ դիմակայությանն ընդառաջ

                  18:49 / 01,06,23

                  Կարդալ Ավելին

                  «Բավարական «կիսաբաց լուսամուտներ». Ինչո՞ւ և ինչպե՞ս հեռացվեցին Օլիվեր Կանն ու Հասան Սալիհամիջիչը

                  20:05 / 30,05,23

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ՖՈՒՏԲՈԼ

                  🎥 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է Սարդ-Մարդու կուռքը

                  20:27 / 31.05.23

                  Կարդալ Ավելին

                  Forbes․ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները

                  18:27 / 31.05.23

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Մեդիա
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • +374(93)639 312
                  • [email protected]

                  Գովազդի համար` 093 639 312

                  Copyright © 2022 armsport.am All rights reserved.

                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • ԻՍՊԱՆԻԱ
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ԱԱ 2022
                  • ՀԱՅՀԱՅ
                    • РУСРУС

                  Copyright © 2022 armsport.am All rights reserved.