Ավարտվեց Իտալիայի Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանը:
Առաջնության վերջին հատվածն անչափ դրամատիկ ստացվեց: «Ռոման», որ մինչև վերջ եվրոպական գոտում էր, կարող էր սայթաքել, սակայն վերջին տուրում 2-2 հաշվով ավարտեց խաղը «Սպեցիայի» դեմ ու նվաճեց Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Ուղեգիր տվող գոլը 85-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը:
Այդ ուղեգրին մոտ էր «Սասուոլոն», որն իր հերթին հաղթեց «Լացիոյին»:
«Ռոման» գրավեց 7-րդ տեղը՝ 62 միավորով:
Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: