VBET ՀՊԼ 24-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Նոային»:
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ուգուչուկվու Իվուն: Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը: Կիրենկոյի շրջադարձ հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում, սակայն մրցավարները կասկածելի դրվագում արձանագրեցին խաղից դուրս վիճակ:
Այս խաղից հետո «Նոան» շարունակում է մրցաշարային աղյուսակը գլխավորել 41 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» 38 միավորով երկորրդ տեղում է, սակայն առաջատարի նկատմամբ մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ «Արարատն» ու «Ալաշկերտն» ունեն 37-ական միավոր և «Նոայի» համեմատ երկու խաղ պակաս են անցկացրել:
«Ուրարտուն» 35 միավորով 5-րդ տեղում է:























































