Ցեզարի Կուխարսկին՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալը, խոսել է ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբից հնարավոր հեռանալու մասին․
«Երբ Ռոբերտը սկսեց խաղալ Գերմանիայում, մենք այսպիսի ծրագիր ունեինք․ սկզբում Դորտմունդի «Բորուսիան», հետո՝ «Բավարիան», ինչից հետո իսպանական ակումբ, իսկ արդյունքում ԱՄՆ։ Գաղտնիք չէ, որ «Ռեալը» Ռոբերտի մեծ երազանքն էր։ Բայց իսպանական ակումբներն այս պահին այնքան էլ ուժեղ չեն ֆինանսական առումով, որպեսզի իրենց թույլ տան հրավիրել Ռոբերտին։ Մյուս կողմից էլ, Լևանդովսկին վերջին տարիներին հասկացել է, որ «Բավարիան» իր համար իդեալական ակումբ է։
Ինչ վերաբերում է «Բավարիայից հնարավոր հեռանալուն, ինչ որոշում էլ, որ կայացնի Ռոբերտը, այն ճիշտ կլինի։ Ես գիտեմ այս բիզնեսը և կարող եմ ենթադրել, որ հեռանալու մասին շշուկները միտումնավոր են տարածվում՝ «Բավարիայի» հետ նոր պայմանագրի բանակցությունների հետ կապված։ Սա դասական մարտավարություն է։
Ինչո՞ւ պետք է Ռոբերտը մեկ այլ տեղ գնա։ Նա գիտի, թե ինչ է ստանում «Բավարիայից»։ Այս ակումբը մշտապես Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտներից է։ Ռոբերտն առաջվա պես ծարավ է հաղթանակների ու հաջորդ տարի էլ գրոհելու է նույն էնտուզիազմով»,- գործակալի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։