«Արսենալի» կիսապաշտպան Վիլիանը այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում:
Ըստ աղբյուրի, 33-ամյա բրազիլացին կտեղափոխվի «Ինտեր Մայամի», որը պատկանում է Դեյվիդ Բեքհեմին:
Ավելի վաղ պաշտպան Դավիդ Լուիսը հայտարարել էր «Արսենալից» հեռանալու մասին:
Այս մրցաշրջանում Վիլիանը 25 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայու ՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: