Ա Սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Կրոտոնեին»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակավ 20։00-ին։
Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այսօրվա խաղի համար։
Հայտացուցակում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։