Եվրոպա լիգայի կիսեզրափակչի առաջին խաղում «Ռոման» արտագնա խաղում 2:6 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպման հաշիվը բացեցին անգլիական թիմի ֆուտբոլիստները. 9-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը գրավեց «Ռոմայի» դարպան ու առաջ մղեց իր թիմին: 6 րոպե անց Լորենցո Պելեգրինին անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը: Իսկ 33-րդ րոպեին Էդին Ջեկոն առաջ մղեց հյուրերին:
Երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին Կավանին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ խաղակեսի միջնամասում խփեց նաեւ իր երկրորդ գոլը: 70-րդ րոպեին այս խաղում իր երկրորդ գոլը խփեց նաև Ֆերնանդեշը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: 75-րդ րոպեին Պոլ Պոգբան հաշիվը դարձրեց 5:1: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Գրինվուդը խփեց իր թիմի 6-րդ գոլը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հադիպմանը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ: Հանդիպման 5-րդ րոպեին հաշիվը բացեց Մանուել Տրիգուերոսը, իսկ մինչեւ ընդմիջման գնալը Ռաուլ Ալբիոլը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Երկորրդ խաղակեսի սկզբնամասում լոնդոնյան թիմը մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Դանիել Սեբալյոսը: 73-րդ րոպեին Պեպեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ իրացնելով 11 մետրանոցը:
Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները կկայանա մայիսի 6-ին: