«Կայրաթի» հարձակվող Վագներ Լավը խոսել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում կրկին խաղալու իր ցանկության մասին:
«Կարող եմ հաստատել, որ հունվարին ԲԿՄԱ-ի հետ նախնական խոսակցություններ կար, իսկ անցյալ ամառ նույնիսկ կորնկրետություն կար: Հիմա ես շատ ուրախ եմ, ընտանիքս հիանալի կերպով հարմարվել է Ղազախստանին, բայց հայտնի չէ, թե ինչ կլինի վաղը:
Իհարկե, շատ լավ կլիներ վերադառնալ այն ակումբ, որտեղ ես այդքան գեղեցիկ պատմություն ունեի: Եթե դա տեղի ունենա, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վերադարձնեմ ԲԿՄԱ-ին տիտղոսներ», — մեջբերում է բրազիլացուն Yahoo Esportes Brasil-ը:
Վագներ Լավը ԲԿՄԱ-ում խաղացել է 2004-ից 2012 թվականներին, ինչպես նաև 2012/13 մրցաշրջանի երկրորդ կեսին, անցկացրել է 259 հանդիպում, խփել 124 գնդակ և կատարել 53 գոլային փոխանցում: