Ղազախական «Կայրաթի» հարձակվող Վագներ Լավը կարող է վերադառնալ ՌՊԼ։
Ինչպես տեղեկացնում է րազիլացի լրագրող Ֆաբիո Ալեյշոն, հարձակվողը ցանկություն է հայտնել կրկին հանդես գալու Մոսկվայի ԲԿՄԱ-ում։
«Վագները ներկայիս ակումբի հետ պայմանագիր ունի մինչև տարեվերջ, բայց նա չի ցանկանում երկարաձգել այն։ Նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Վագները ցանկանում է կես տարի ելույթ ունենալ ԲԿՄԱ-ում և այնտեղ էլ ավարտել կարիերան։
Եթե այս տեղափոխությունը չկայանա, նա կտեղափոխվի Բրազիլիայի առաջնություն»,- այ մասին Ալեյշոն նշել է իր twitter-ի էջում։